Մատերիալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Մատերիալիզմ, փիլիսոփայական մոնիզմի ձև, որի համաձայն՝ բնության հիմնարար նյութը մատերիան է, դեռ ավելին՝ մտավոր ասպեկտներն ու գիտակցությունը արդյունք են մատերիալիստական փոխազգեցությունների։
Իդեալիզմում միտքը և գիտակցությունը առաջին կարգի, որին մատերիան ենթակա է, և երկրորդ կարգի իրականություններ են։ Փիլիսոփայական մատերիալիզմում հակառակն է գործում։ Այնտեղ միտքը և գիտակցությունը սերում են առարկաներից կամ նյութական գործընթացների էպիֆենոմենաներ են (օրինակ՝ մարդու ուղեղի ու ներվային համակարգի բիոքիմիան), առանց որենց նրանք գոյություն ունենալ չեն կարող։ Ըստ այս ուսմունքի՝ մատերիան է ստեղծում ու ուղղորդում գիտակցությունը, և ոչ թե հակառակը։ Մատերիալիզմը պնդում է, որ նյութը ու ֆիզիկական օրենքները, որոնք կառավարում են այն, սահմանում են մտքի ու գիտակցության բնույթի ամենահուսալի ուղեցույցը։
Մատերիալիստական տեսությունները հիմնականում բաժանվում են երեք խմբերի։ Պարզ մատերիալիզմը բնութագրում է նյութական աշխարհը հատուկ տարրերով (օրնակ՝ բնության չորս հիմնարար տարրեր՝ կրակ, օդ, ջուր, հող, ստորաբաժանված նախասոկրատեսյան ժամանակաշրջանի փիլիսոփա Էմպեդոկլեսի կողմից)։ Մետաֆիզիկական մատերիալիզմը քննում է աշխարհի առանձին հատվածներ կայուն, մեկուսացված միջավայրում։ Դիալեկտիկական մատերիալիզմը մատերիալիզմի համար որդեգրում է Հեգելյան դիալեկտիզմը՝ ուսումնասիրելով աշխարհի տարբեր հատվածներ դինամիկ միջավայրում ու կապի մեջ դնելով մինյանց հետ։
Մատերիալիզմը սերտորեն կապված է ֆիզիկալիզմի հետ՝ ուղղություն՝ ըստ որի գոյություն ունեցող ամեն ինչ բացարձակապես ֆիզիկական է։ Փիլիսոփայական ֆիզիկալիզմը առաջացել է մատերիալիզմից ֆիզիկական գիտությունների հայտնագործություններին զուգընթաց՝ մարմնավորելու ֆիզիկալիզմի ավելի խորհրդավոր երևույթներ, քան սոսկ սովորական նյութը, ինչպես օրինակ՝ տարածությունն ու ժամանակը, ֆիզիկական էներգիաները և ուժերը, սև նյութը և այլն։ Այսպիսով՝ որոշների կարծիքով «ֆիզիկալիզմ» տերմինը ավելի նախընտրելի է «մատերիալիզմի» համեմատությամբ, մինչդեռ մնացածները օգտագործում են այդ տերմինները որպես հոմանիշներ։
Մատերիալիզմին ու/կամ ֆիզիկալիզմին դեմ փիլիսոփայական ուղղությունների շարքում են իդեալիզմը, պլուրալիզմը, դուալիզմը և մոնիզմի այլ տեսակներ։