Մատու Գրոսու (Mato Grosso), նահանգ Բրազիլիայի արևմուտքում։ Տարածությունը 881 հազար կմ քառակուսի է, բնակչությունը՝ 900 հազար մարդ (ըստ 1977 թվականի վիճակագրական տվյալների)։ Վարչական կենարոնը՝ Կույաբա։ Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, մանիոկ, շաքարեղեգ։ Քորումբա քաղաքի մոտ արդյունահանվում է մանգանի և երկաթի հանքաքար։ Կան բամբակեղենի և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Գլխավոր կենտրոններն Կույաբան, Քորումբան։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատու Գրոսու (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մատու Գրոսու, Երկիր ...
Փակել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 294)։ |