ամերիկյան մոդել,գեղեցկության թագուհի From Wikipedia, the free encyclopedia
Մարգարեթ Գորման (անգլ.՝ Margaret Gorman, օգոստոսի 18, 1905, Վաշինգտոն, ԱՄՆ - հոկտեմբերի 1, 1995, Բոուի, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկյան մոդել և գեղեցկության թագուհի, "Միսս Ամերիկա" գեղեցկության առաջին մրցույթի հաղթող 1921թ.:
Մարգարեթ Գորման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1905 |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1995 (90 տարեկան) |
Մահվան վայր | Բոուի, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Margaret Gorman Վիքիպահեստում |
Գորմանը սովորել է Վաշինգտոնի Արևմտյան միջնակարգ դպրոցում, որտեղ էլ նրա լուսանկարը ներառվել են Վաշինգտոնի ժողովրդական մրցույթում։
Նա ընտրվել է Միսս Կոլումբիա 1921 թվականին 16 տարեկանում[1]՝ իր մարզական ունակությունների, անցյալի ձեռքբերումների և շփվող բնավորության շնորհիվ ։ Այս հաղթանակի արդյունքում նա հրավիրվել էր մասնակցելու Ատլանտիկ Սիթիի երկրորդ ամենամյա մրցույթին, որը տեղի է ունեցել 1921 թվականի սեպտեմբերի 8-ին ՝ որպես պատվավոր հյուր ։ Այնտեղ նրան հրավիրել են մասնակցելու նոր միջոցառմանը ՝ "Միջքաղաքային գեղեցկուհի" մրցույթին։ Նա հաղթել է "Միջքաղաքային գեղեցկուհի, սիրահար" եւ "Ամերիկայի ամենագեղեցիկ լողացող աղջիկը" տիտղոսները։ Նա արժանացել է գլխավոր մրցանակին` "Ոսկե ջրահարս" մրցանակ[2]-ին։ Նա պետք է պահպպաներ իր դիրքերը հաջորդ տարի, սակայն մեկ ուրիշը ստացավ "Միսս Վաշինգտոն, Կոլումբիա" տիտղոսը, ուստի փոխարենը նա ներկայացավ որպես "Միսս Ամերիկա":Նա միակ Միսս Ամերիկան էր, որն իր թագը ստացավ տարեվերջին։
Ավելի ուշ Գորմանն ասել է. " Ես երբեք չեմ ցանկացել լինել Միսս Ամերիկա ։ Դա իմ գաղափարը չէր։ Ես հոգնել եմ այդ ամենից։ Ես իսկապես ուզում եմ մոռանալ այս ամենը[3]":Սակայն նա դեռ այդ ժամանակ պահում էր ծովային ալիքի գույնի ,փայլերով շիֆոնային զգեստ, որը կրել էր 1922 թվականի մրցույթում[4]։
Գորմանը շարունակում էր մրցել 1922 - ին և մնում է ամբոխի սիրելին։ Մի քանի տարի անց նա ամուսնանում է Վիկտոր Կեհիլի հետ և երջանիկ է լինում մինչև նրա մահը 1957 թվականին[5] ։ Նա իր ողջ կյանքը ապրել է Վաշինգտոնում, և սիրում էր ճանապարհորդել։
Նա մահացել է 1995 թվականի հոկտեմբերի 1-ին 90 տարեկանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.