Մարգարետ II
Դանիայի թագուհի / From Wikipedia, the free encyclopedia
Մարգարետ II (դան․՝ Margrethe 2. [mɑˈɡ̊ʁæːˀd̥ə], ֆար.՝ Margreta 2., գրենլանդ․՝ Margrethe II, Մարգարիտա II, ամբողջական անունը՝ Մարգարետ Ալեքսանդրինա Տորհիլդուր Ինգրիդ, ապրիլի 16, 1940(1940-04-16)[1][2][3][…], Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա[1]), Դանիայի թագուհին (1972 թվականի հունվարի 14-ից - 2024 թվականի հունվարի 14-ը)։
Մարգարետ II | |
---|---|
Զինվորական կոչում | Գերագույն գլխավոր հրամանատար |
Ծնվել է՝ | ապրիլի 16, 1940(1940-04-16)[1][2][3][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա[1] |
Երկիր | Դանիա |
Տոհմ | Գլյուքսբուրգներ և Մոնպեզա ընտանիք |
միապետ, նկարչուհի, սցենարիստ և տեքստիլ նկարչուհի | |
Շրջանավարտ | Քեմբրիջի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Գիրթոն քոլեջ, Օրհուսի համալսարան[4], Հյուսիսային Ֆորլենդ օթյակ, Ն.Զահլեի դպրոց և Օրհուսի բիզնես դպրոց |
Հայր | Ֆրեդերիկ IX[5] |
Մայր | Ինգրիդ Շվեդացի[5] |
Երեխաներ | Դանիայի կրոնպրինց Ֆրեդերիկ[5] և Դանիայի արքայազն Յոահիմ[5] |
Հավատք | Դանիական եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | Կորոնավիրուսային վարակ COVID-19[20] |
Ստորագրություն |
Մարգարետ II-ը ծնվել է արմատներով Հյուսիսային Գերմանիայից Գլյուքսբուրգների թագավորական ընտանիքում։ Եղել է Դանիայի Ֆրեդերիկ IX-ի և Ինգրիդ Շվեդացու առաջին զավակը։ Հոր մահից հետո 1972 թվականի հունվարի 14-ին ժառանգել է գահը, ժառանգորդ էր դարձել 1953 թվականին, երբ սահմանադրական բարեփոխումից հետո կանայք գահը ժառանգելու իրավունք ստացան։ Մարգարետ II-ը դարձավ Դանիայի առաջին կին միապետը Մարգարետ I-ի կառավարումից ի վեր, ով Կալմարյան միության օրոք 1375–1412 թվականներին ղեկավարել էր Սկանդինավյան երկրները։
Իր նախնի Դանիայի թագավոր Քրիստիան IV-ից հետո Մարգարետ II-ը դանիական գահի երկրորդ ամենաերկար ղեկավարող միապետն է։
1967 թվականին Մարգարետ II-ն ամուսանցել է Հենրի դե Լաբորդե Մոնպեզատի հետ, ունեն երկու որդի՝ կրոնպրինց Ֆրեդերիկը (ծն.՝ 1968) և արքայազն Յոակիմը (ծն.՝ 1969):
2023 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեց, որ 2024 թվականի հունվարի 14-ից փոխանցելու է միապետի պաշտոնը որդուն։