Մարգարիտա Տուտուլանի (1925, Բերատ, Ալբանիա - հուլիսի 6, 1943(1943-07-06), Գոզե, Ալբանիա), հակաֆաշիստ, Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ Ալբանիայի հերոս։ Նրա դաժան մահը շատերին է ոգեշնչել միանալու ֆաշիզմի դեմ Ալբանիայի դիմադրության պայքարին։

Արագ փաստեր Մարգարիտա Տուտուլանի, Ծնվել է ...
Մարգարիտա Տուտուլանի
Thumb
Ծնվել է1925
ԾննդավայրԲերատ, Ալբանիա
Մահացել էհուլիսի 6, 1943(1943-07-06)
Մահվան վայրԳոզե, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունՄայր թագուհու անվան մանկավարժական ինստիտուտ
ՄասնագիտությունԴիմադրության մարտիկ
ԿուսակցությունԱլբանիայի աշխատանքի կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ալբանիայի ազգային հերոս
ԱնդամությունԱզգային ազատագրական շարժում
Փակել

Կենսագրություն

Մարգարիտա Տուտուլանին ծնվել է 1925 թվականին Բերատում[1]։ Նրա պապիկը եղել է 1912 թվականին Ալբանիայի անկախության հռչակագիրը երգողներից մեկը, իսկ հայրը եղել է Ալբանիայի խորհրդարանի անդամ[2]։ Տուտուլանին Տիրանայում սովորել է Մայր թագուհու անվան մանկավարժական ինստիտուտում[1]։

Երբ 1939 թվականի ապրիլին Իտալիան ներխուժեց Ալբանիա, Տուտուլանին տեղափոխվեց Բերատ, որտեղ իր ընտանիքի հետ միասին իրենց բողոքն արտահայտեցին երկրում իտալական գերակայության դեմ[1]։ 1942 թվականին Տուտուլանին միացավ Կոմունիստական կուսակցությանը[1]։ 1942 թվականի նոյեմբերի 28-ին նա Բերատում կազմակերպում էր բողոքի հակաֆաշիստական ցույցեր՝ ներգրավելով հազարավոր մարդկանց[3]։ Նոյեմբերից հետո նա ֆաշիստական կառավարության կողմից հետախուզման մեջ էր գտնվում[3]։

1943 թվականի հուլիսի 4-ին Մարգարիտա Տուտուլանին եղբոր՝ Քրիստաք Տուտուլանիի հետ Բերատում ձերբակալվում է[2]։ Ձերբակալումից հետո նրանք բանտում խոշտանգումների են ենթարկվում[1], այնուհետև նրանց տեղափոխում են բանտից և 1943 թվականի հուլիսի 6-ին Գոզեի մոտ գնդակահարում[1][2]։

Տուտուլանիների մահը ցնցել էր Բերատ քաղաքը[2]։ Մարգարիտա Տուտուլանիի «աղավաղված մարմնի լուսանկարը» պտտեցնում էին ամբողջ քաղաքում, և նրա մահը ոգեշնչեց մարդկանց միանալու ֆաշիստական կառավարության դեմ դիմադրությանը[1]։

Հիշատակ

Տուտուլանիի արձանը տեղադրված է Ալբանիայի ազգային նահատակաց գերեզմանատանը[4]։ Տուտուլանին գրել է բանաստեղծություններ, հուշեր, էսսեներ, որոնք գտնվում են Տուտուլանի ընտանիքի արխիվում[3]։ Լեզվաբան Բերատացի Վեքսի Բուհարաջան Տուտուլանիի մահից 10 օր հետո նրա պատվին գրել է «Մարգարիտա» բանաստեղծությունը[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.