Յան Վերմեերի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Մարգարտե վզնոցով կինը» (հոլ.՝ Vrouw met parelsnoer), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1664 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 55 × 45 սմ։ «Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Բեռլինի պատկերասրահում (Բեռլին, Գերմանիա)։
Մարգարտե վզնոցով կինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1660[2] |
բարձրություն | 55 սանտիմետր |
լայնություն | 45 սանտիմետր |
ստեղծման վայր | Դելֆտ[3][2] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Բեռլինի պատկերասրահ |
հավաքածու | Բեռլինի պատկերասրահ[1] |
սեփականատեր | Պիտեր վան Ռայուֆե, Barthold Suermondt? և Թեոֆիլ Թոր-Բյուրգեր |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/19woman1.html, https://artsandculture.google.com/exhibit/the-painting‘s-provenance-and-fate/LQKiKh4fYkcTJg?hl=de, https://artsandculture.google.com/story/young-woman-with-a-pearl-necklace/HAJCxcJda1BfJg?hl=de, https://artsandculture.google.com/asset/wd/kQFMVJh6zAXoxQ կայք | |
Ծանոթագրություններ | |
Young Woman with a Pearl Necklace by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործությունում հեղինակը՝ Յան Վերմեերը պատկերել է երիտասարդ կնոջ, որն, ըստ երևույթին, բարձր դասի ներկայացուցիչ է հանդիսանում։ Կինը զբաղված է առավոտյան պճնազարդությամբ. պարանոցին է կապում մարգարտե վզնոցը՝ երկու դեղին ժապավենների օգնությամբ։ Կնոջ դեմքը հանգիստ է։ Ականջին նույնպես մարգարտե ականջօղ է, ինչը վկայում է, որ նա թանկարժեք զարդեր կրելու մեծ հակում ունի։ Տեսարանը խիստ բնորոշ է Վերմեերին՝ կենցաղային տեսարան և կանայք։ Այս հերոսուհին կա նաև Վերմեերի այլ նկարներում՝ «Սիրային նամակ» և «Նամակ գրող կինը»։
Մորթով երիզված դեղին կիսամուշտակ հագած կինը կիսադեմով է կանգնած հանդիսատեսի նկատմամբ. արևի ճառագայթները պատուհանից ներս են թափանցել և ընկել կնոջ վրա՝ ամբողջովին լուսավորելով վերջինիս։ Կտավում տեղ գտած մնացած դետալները խիստ բնորոշ են Վերմեերի վրձնին։ Կտավում հեղինակը օգտագործել է կապույտ և դեղին գույների երանգներ, արեգակի լույս, վարագույր, ֆոնի սպիտակ պատ, հերոսի արտահայտիչ դիմագծեր, կենցաղային իրեր և այլն։ Կնոջ մոտ գտնվող զարդասեղանին Վերմեերը նկարել է հետևյալ իրերը՝ ջրով լցված կոնք, սանր, դիմափոշու վրձնիկ։ Հնարավոր է, որ վերջինս խորհրդանշում է բարձր դասի երիտասարդ կանաց թեթևամտությունը, տնային հոգսերից ազատվածությունը և դատարկ գործերով զբաղվելու հակվածությունը։ Լուսամուտի շրջակալի զարդանկարը հանդիպում է նաև Վերմեերի այլ կտավում՝ «Երիտասարդ կինը ջրի սափորով»։
«Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործության մեծ մասը զբաղեցնում է ֆոնի սպիտակ պատը, որը թույլ է տվել, որ նկարիչը կնոջն առավել արտահայտիչ դարձնի ու հանդիսատեսի ուշադրությունը սևեռի կնոջ վրա, ոչ թե հարակից առարկաների վրա կենտրոնանա։ Դեղնաթույ վարագույրը գունային հավասարակշռություն է ստեղծում կնոջ նույնագույն հագուստի հետ։ Ձախ կողմում Վերմեերը պատկերել է մուգ կապույտ սփռոց, որով հակադրություն է ստեղծել սպիտակ ֆոնի հետ և ապահովել նկարի երկրաչափական հորինվածքի ամրապնդումը։
Վերմեերի ամենանուրբ միկրոսկոպիկ վրձնահարվածները վկայում են նրա գեղարվեստական առանձնահատկությունների մասին։ Մի քանի սպիտակ-գորշ շերտերի շնորհիվ Վերմեերը և բարոկկո դարաշրջանի շատ նկարիչներ կտավներին տվել են առավելագույն բնականություն։ Շնորհիվ դրա պատմաբանները հնարավորություն ունեն դետալ առ դետալ ուսումնասիրել այդ ժամանակների ամենօրյա կենցաղը։ 17-րդ դարի երկրորդ կեսին մորթե հանդերձանքը լայնորեն տարածված էր Նիդերլանդներում խիստ երկարաշունչ ու տևական ձմեռների հետևանքով։ Նկարում պատկերված կիսամուշտակը սովորական էր այդ ժամանակների տնային կեցաղավարության մեջ։
Պատուհանի ձախ կողմում հեղինակը պատկերել է եբենոսյան փայտից սև շրջանակով հայելի։ Այն վկայում է տերերի հարստության և բարձր հասարակական դիրքի մասին։ Հայելին, որը շատ է նկարել Վերմեերը, կարող են խորհրդանշել նաև կանացիություն, սնափառություն, կանացի բնույթի երկվություն և նույնիսկ մահ[4]։ Վերջին կարծիքին է եղել նաև սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչ Սալվադոր Դալին[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.