Մարգար Սեդրակյան
From Wikipedia, the free encyclopedia
Սեդրակյան Մարգար Սեդրակի (մարտի 31, 1907(1907-03-31), Խառակոնիս, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 1, 1973(1973-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1961 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.)։
Արագ փաստեր Մարգար Սեդրակյան, Ծնվել է ...
Մարգար Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | 31 մարտի 1907 |
Ծննդավայր | Խառակոնիս, Արճակ գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1 հոկտեմբերի 1973 |
Մահվան վայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոնյակագործ, ինժեներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Markar Sedrakyan Վիքիպահեստում |
Փակել
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։