From Wikipedia, the free encyclopedia
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ (իսպ.՝ Instituto Nacional de Antropología e Historia, INAH), 1939 թվականին ստեղծված մեքսիկական դաշնային կառավարման մարմին, որը զբաղվում է մեքսիական մշակութային ժառանգության նախապատմական, հնագիտական, մարդաբանական, պատմական, հնէաբանական հետազոտությունների պահպանության հարցերով։ Տեղակայված է Marqués del Apartado պալատում։
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | պետական մարմին |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հապավում | INAH |
Հիմնադրված | 1939[1] |
Գլխադասային գրասենյակ | Մեխիկո |
Տնօրեն | Մարիա Թերեզա Ֆրանկո[2] |
Վերադաս կազմակերպություն | Մշակույթի քարտուղարություն |
Կայք | Պաշտոնական կայք |
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտը (INAH) և Գեղարվեստի և գրականության ազգային ինստիտուտը զբաղվում են մշակութային ժառանգություն համարվող հուշարձանների և շենքերի ցուցակագրմամբ և պահպանությամբ[3]։ INAH-ին է վստահված «հնագիտական» (նախապատմական և հնէաբանական) և «պատմական» (16-19-րդ դարերի հետ-նվաճողական շրջան) կառույցների, շրջանների հարցերը, իսկ INBAL-ն (Գեղարվեստի և գրականության ազգային ինստիտուտ) զբաղվում է գեղարվեստական հուշարձաններով և շինություններով (հատուկ հանձնաժողովի կողմից գեղագիտական արժեք ներկայացնող)[3]։ Արժեքավոր շինությունները ցուցակագրված են Registro Público de Monumentos y Zonas Arqueológicos e Históricos-ում (Հնաբանական և պատմական հուշարձանների և տարածքների հանրային գրանցում)[3]։
INAH ունի պատմության, մարդաբանության և հնագիտության բնագավառների 16 հետազոտողներ, ովքեր աչքի են ընկնում իրենց ոլորտներում էական ներդրումներով.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.