From Wikipedia, the free encyclopedia
Մարդու էկոլոգիա (անտրոպոէկոլոգիա), միջդիսցիպլինային գիտություն, որը հանդիսանում է սոցիալական էկոլոգիայի մի մասը, համաձայն Վլաիլ Կազնաչեևի, դիտարկվում է որպես «համալիր գիտություն, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի և մարդկանց համագործակցության օրինաչափությունը, բնակչության զարգացման հարցերը, մարդկանց առողջության պահպանումը և զարգացումը, մարդկանց ֆիզիկական և հոգեբանական հնարավորությունների կատարելագուրծումը»[1]։
Մարդու էկոլոգիայի հիմնական խնդիրները որոշվել են 1983 թվականին, Արխանգելսկի առաջին համամիութենական խորդակցությանը և 1984 թվականին, տրված խնդրի լուծման համար, Սուզդալ քաղաքի դպրոց-սեմինարում։ Մասնավորապես նրանց են վերաբերվում․
Անտրոպոէկոլոգիական մոնիտորինգի ստեղծումը-մարդկանց կենսագործունեության վրա շրջակա միջավայրի տարբեր գործոնների ազդեցության դիտարկման համակարգ,ինչպես նաև միջավայրի պայմանների դիտարկում և գնահատում,որոնք ազդում են բնակչության առողջության վրա,նպաստում են հիվանդությունների տարածմանը։
Բժշկա-աշխարհագրական քարտեզի ստեղծում,որոնք արտացոլում են բնակչության հիվանդությունների տարածաշրջանային տարբերությունները կապված շրջակա միջավայրի որակի վատթարացման հետ։ Բժշկա- աշխարհագրական քարտեզի համադրումը շրջակա միջավայրի աղտոտվածության քարտեզի հետ և վերականգնելով կորելացիոն կախվածությունը տարբեր բնական բաղադրիչների աղտոտվածության աստիճանի և բնույթի միջև պատկերում է կապը սեցիոէկոհամակարգի և բնակչության համապատասխան հիվանդությունների միջև։
Մարդկային օրգանիզմի վրա թույլատրելի տեխնոգեն ծանրաբեռնվածության գիտականորեն թույլատրված արժեքի որոշումը։ Համաձայն մարդու էկոլոգիայի ժամանակակից հասունացման հետ, մարդը հանդիսանում է նրա ուսումնասիրման գլխավոր օբեկտը,իսկ նրա ամբողջ շրջապատը՝ ինչպես ֆիզիկական(բնական և մարդածին), այնպես էլ սոցիալական,դիտարկվում է ինչպես շրջակա միջավայր։ Անտրոպոէկոլոգիան հահդիսանում է որպես գիտելիքների միջդիսցիպլինար շրջան, որն ընդգրկում է մարդու կենսագործունեության բժշկա-կենսաբանական, էկոլոգո-թունաբանական, հիգիենիկ, հոգեբանական ևսոցիալական ասպեկտները։
Ըստ Անանև Բ․Գ․-ի անձը կենսաբանական անհատ է և մարդ (սոցիալականի կրողը), գործունեության առարկա (գործունեության նախաձեռնողը), ինչպես նաև անբաժանելի անհատականություն (միայն նրան բնորոշ հատկանիշների կրողը)։ Առանձնացնելով մարդու սոցիալական էությունը կարելի է խոսել աշխատանքի սուբեկտի էկոլոգիայի և անհատի էկոլոգիայի մասին[2].։
Այն ամենը, ինչը կապված է մարդու էկոլոգիայի հետ,անմիջական կապ ունի առողջույան խնդրի հետ։ «Աշխատողի առողջությունը » կամ «մասնագիտական առողջություն» կատեգորիան պետք է համարել տնտեսական արժեք արտադրության շահութաբերության հետ միասին, իսկ առողջությունը ՝ որպես բարձր աշխատանքային ներուժի համար անհրաժեշտ պայման։
Մարդու էկոլոգիան ուղղված է անհատի առողջության պահպանման և օրինաչափության ուսումնասիրության վրա,սոցիալական միջավայրի և տեղեկատվական ոլորտի պայմաններում, ստեղծելով պայմաններ անհատի ներուժի և հնարավորությունների լիարժեք բացահայտման համար,վերականգնելով մարդու հոգում խանգարված հավասարակշռությունը վերականգնելու համար[3].։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.