Մարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:Infobox DiseaseՄարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս[2] (կրճատ. ՌՍՎ[3]; անգլ.՝ human orthopneumovirus, նախկինում human respiratory syncytial virus, HRSV) վիրուսի տեսակ է, որն առաջացնում է շնչառական ուղիների վարակներ։ Հանդիսանում է նորածինների և երեխաների ստորին շնչառական ուղիների վարակային հիվանդությունների հիմնական պատճառը։ Բուժումը սահմանափակվում է օժանդակող և ախտանիշային թերապիայով, հնարավոր է թթվածնային դիմակի օգտագործմամբ։
Մարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս | ||||
Գիտական դասակարգում | ||||
---|---|---|---|---|
ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բացակայում է {{Orthopneumovirus }} տաքսոնոմիական կաղապարը, որը բնութագրում է 'Orthopneumovirus տաքսոնի դիրքը կենսաբանական կարգաբանության մեջ: | ||||
Միջազգային գիտական անվանում | ||||
Human orthopneumovirus | ||||
Հոմանիշներ | ||||
Խումբը ըստ Բալտիմորի | ||||
V: Միաշղթա (-) ՌՆԹ վիրուսներ ((-)ssRNA) | ||||
| ||||
Այս կաղապարը․
|
Չափավոր մեղմ կլիմայով երկրներում ամենամյա համաճարակները տեղի են ունենում ձմռան ամիսներին, իսկ արևադարձային կլիմա ունեցող երկրներում ՌՍՎ-ով առաջացած հիվանդությունները սովորաբար գրանցվում են անձրևների շրջանում։
Միացյալ Նահանգներում նորածինների մինչև 60%-ը վարակվում է շնչառական-սինցիտիալ վիրուսով առաջին համաճարակային սեզոնի ընթացքում[4], և գործնականում բոլոր երեխաները վարակվում են երկու-երեք տարեկան հասակում[4]։ Այս վիրուսով վարակվածների մեջ միայն 2-3%-ի մոտ է զարգանում կապիլյար բրոնխիտ և ունենում հոսպիտալացման ցուցումներ[5]։ Human respiratory syncytial virus վարակը ակտիվացնում է իմունային պաշտպանության համակարգը, որի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է շատ ավելի արագ, քան այլ վիրուսային վարակների դեպքում, ուստի մարդը կարող է մի քանի անգամ վարակվել այս վիրուսով։ Որոշ նորածիններ կարող են մի քանի անգամ վարակվել նույնիսկ համաճարակային մեկ սեզոնի ընթացքում։ Ծանր վարակները շատ ավելի տարածված են տարեցների շրջանում։
2016 թվականի մայիսից մարդու շնչառական-սինցիտիալ վիրուսը պատկանում է Pneumoviridae ընտանիքի Orthopneumovirus ցեղին[6], գենոմը պարունակում է միաշղթա (-) ՌՆԹ, վիրիոնի մակերևույթի F սպիտակուցը առաջացնում է մոտակա բջիջների պլազմային թաղանթների միաձուլում և սինցիտիաների ձևավորում։