Մարզական ֆեդերացիա
From Wikipedia, the free encyclopedia
Մարզական ֆեդերացիա, սպորտային ֆեդերացիա, ֆիզկուլտուրայի ու սպորտի միջազգային (աշխարհամասային) և ազգային (որևէ երկրի) պետական կազմակերպություն, որն ունի տվյալ երկրում անցկացվող կոնկրետ մարզաձևի անցկացումը կարգավորող գործառույթներ։ Աշխարհի տարբեր երկրներում գործում են բազմաթիվ մարզական ֆեդերացիաներ։
Հայաստանում գործում են ֆուտբոլի, բասկետբոլի, մարմնամարզության, շախմատի, ժամանակակից հնգամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, ջրային, տեխնիկական ու պաշտպանական մարզաձևերի, թեթև աթլետիկայի, թենիսի, սեղանի թենիսի, դասական ըմբշամարտի, պաուերլիֆտինգի և այլ մարզական ֆեդերացիաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 313)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզական ֆեդերացիա» հոդվածին։ |
Սա սպորտի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |