Մարիանո Ռախոյ
From Wikipedia, the free encyclopedia
Մարիանո Ռախոյ (իսպ.՝ Mariano Rajoy, մարտի 27, 1955(1955-03-27)[1][2][3], Սանտյագո դե Կոմպոստելա, Ֆրանկիստական Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, 2004 թվականից՝ Ժողովրդական կուսակցության առաջնորդ, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից՝ Իսպանիայի վարչապետ[7]։
Մարիանո Ռախոյ | |
Mariano Rajoy | |
Իսպանիայի 7-րդ վարչապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | Դեկտեմբերի 21, 2011 |
---|---|
Կուսակցություն՝ | Իսպանիայի ժողովրդական կուսակցութուն |
Նախորդող՝ | Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո |
Ծննդյան օր՝ | մարտի 27, 1955(1955-03-27)[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանտիագո դե Կոմպոստելա, Իսպանիա |
Ամուսին ՝ | Էլվիրա Ֆերնանդես Բալբոա |
Երեխաներ՝ | Մարիանո Խուան |
Հայր՝ | Mariano Rajoy Sobredo?[4] |
Մայր՝ | Olga Brey López?[4] |
Պարգևներ՝ | |
Նախարարական պաշտոններ է զբաղեցրել Խոսե Մարիա Ասնարայի կառավարության ժամանակ․ 2000 թվականի փետրվարի 28-ից 2003 թվականի սեպտեմբերի 3-ը զբաղեցրել է փոխվարչապետի, 2001 թվականի փետրվարից 2004 թվականը՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2004 թվականի ապրիլի 17-ին ընտրություններում կուսակցության պարտությունից հետո անցել է ընդդիմության գլուխ։
2008 թվականին պառլամենտական ընտրություններում պարտվել է սոցիալիստներին՝ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ։
2011 թվականի նոյեմբերի 20-ին պառլամենտական համընդհանուր ընտրություններում Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը նրա ղեկավարությամբ հաղթանակ տարավ՝ ստորին պալատում ստանալով 186 տեղ (350-ից)։
Ներկայումս համարվում է Իսպանիայի պատմության մեջ միակ վարչապետը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2 միապետների ժամանակ՝ Խուան Կարլոս I-ի՝ 2011-2014 թվականներին և Ֆիլիպե VI-ի՝ 2014 թվականից։