Մարիա Բորոդակովա
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Բորոդակովա (ռուս.՝ Мари́я Влади́мировна Бородако́ва, մարտի 8, 1986(1986-03-08), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], ռուս վոլեյբոլիստուհի, 2005—2013 թվականներին խաղացել է Ռուսաստանի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (2006 և 2010 թթ.), Եվրոպայի առաջնությունների կրկնակի մրցանակակիր (2005 և 2007 թթ.)։ Կազանի «Դինամո» թիմի կազմում նվաճել է աշխարհի ակումբային առաջնության ոսկե[2] և Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալ[3], արժանացել լավագույն արգելափակողի համար սահմանված մրցանակին[4]։ Բացի այդ, Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունների ութակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր, արծաթե ու բրոնզե բազմակի մրցանակակիր։ Կենտրոնական մեկուսացնող։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետի տիտղոսին։
Մարիա Բորոդակովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1986(1986-03-08) (38 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | վոլեյբոլիստուհի և լողափի վոլեյբոլ խաղացող |