հոլանդացի նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Մարիա վան Օստերվեյկ (նիդերլանդերեն՝ Maria van Oosterwijk կամ Oosterwyck, օգոստոսի 20, 1630[1][2][3][…], Nootdorp, former Nootdorp, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - նոյեմբերի 12, 1693[1][2][4][…], Uitdam, Broek in Waterland, Հյուսիսային Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդական ոսկեդարի ժամանակաշրջանի նկարչուհի, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես ծաղիկներով նատյուրմորտներ հեղինակելու շնորհիվ։ 1667-ից 1689 թվականների ժամանակահատվածով թվագրված նրա աշխատանքները[5] բավականին հարգի էին եվրոպական բարձրաստիճան ազնվականության շրջանում։ Նրան, այլոց թվում, նկարներ են պատվիրել Լեոպոլդ Առաջին Հաբսբուրգցին, Ֆրանսիայի Լուի Տասնչորսերորդ արքան, Անգլիայի Վիլյամ Երրորդ թագավորը...
Մարիա վան Օստերվեյկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1630[1][2][3][…] |
Ծննդավայր | Nootdorp, former Nootdorp, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 1693[1][2][4][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Uitdam, Broek in Waterland, Հյուսիսային Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | նկարչուհի, ծաղիկներ պատկերազարդող և արվեստագետ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | նատյուրմորտ և ծաղկային նատյուրմորտ |
Ուշագրավ աշխատանքներ | Flowers in an Ornamental Vase? |
Maria van Oosterwijck Վիքիպահեստում |
Մարիան դուստրն էր բողոքական պաստոր[6] Յակոբուս վան Օստերվեյկի և Ադրիանա Լամբրեխտս վան Լինսխոտենի[7], աշակերտել է նկարիչ Վիլյամ վան Էլստին[8][9] կամ Յան Դավիդս դե Հեմին[6][10]։ Մեծացել, հասակ է առել՝ շրջապատված գեղարվեստով հագեցած միջավայրում. նրա մորաքույրը՝ Մարիա վան Լինսխոտենը, վերջինիս ամուսինը՝ Հենդրիկ վան Բիյերենը, նրանց որդին՝ Աբրահամ վան Բեյերենը և այլ բարեկամներ իրենց կյանքը կապել էին գեղանկարչության հետ, մասնագիտացել, վարպետացել հատկապես նատյուրմորտի ժանրում[7]։
Մարիան, որ դեռ վաղ հասակում էր դրսևորել նկարելու իր ձիրքը, կերպարվեստի բնագավառում առաջին նշանակալի գործերն ստեղծել է՝ աշխատելով Դելֆտում[8]՝ մորական պապի տանը 1656-1658 թվականներին գործի գցած արվեստանոցում[7], ապա աշխատանքը շարունակել է Լեյդենում (1658-1660)[8], այդտեղից էլ 1660 թվականին մեկնել է Ուտրեխտ[7][8], որտեղ ապրել է շուրջ երեք տարի՝ իրեն նվիրելով նատյուրմորտներ ստեղծելու գործին՝ Յան Դավիդս դե Հեմի ոճով, ով, Առնոլդ Հուբրեկենի վկայությամբ, նրա մենտորն էր[7]։ 1675-ին տեղափոխվել է Ամստերդամ, որտեղ վան Էստելի արվեստանոցի հարևանությամբ ապրել ու ստեղծագործել է մինչև [[1689 թվական]ը][8]։
Սկզբնական շրջանում աշակերտել է վան Էստելին, ում շնորհիվ էլ միջազգային ճանաչման ու իր առաջին պարգևներին է արժանացել[7]։ Դրանից հետո գրեթե ամբողջությամբ նվիրվել է նատյուրմորտներ նկարելու գործին[7][8], որոնցում նկատելի է Յան Դավիդս դե Հեմի ազդեցությունը[10]։ Այդ ստեղծագործությունները վաճառվել են բարձրաստիճան անձանց[7], այդ թվում՝ Ֆրանսիայի, Սաքսոնիայի, Անգլիայի թագավորական ընտանիքների անդամներին[10], Կոզիմո Երրորդ դե Մեդիչիին[9]։ Այդուհանդերձ՝ ինչպես շատ ու շատ կին արվեստագետներ այդ ժամանակներում, Մարիա վան Օստերվեյկը այդպես էլ չի դարձել նկարիչների գիլդիայի անդամ[10], թեկուզև, մինչև անգամ, իր արվեստանոցն ու դպրոցն է ունեցել, նկարչության դասեր տվել տասնյակ պատանիների ու երիտասարդների[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.