From Wikipedia, the free encyclopedia
Մարիո Դրագի (իտալ.՝ Mario Draghi, սեպտեմբերի 3, 1947[13][14][15][…], Հռոմ, Իտալիա), իտալացի տնտեսագետ, 2011 թվականի նոյեմբերից Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահն է։
Մարիո Դրագի Mario Draghi | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ազգություն | Իտալացի |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Մասսիմիլանո Մասսիմոյի ինստիտուտ, Հռոմի Սապիենզա համալսարան (1970) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1977) |
Գիտական աստիճան | Տնտեսական գիտությունների թեկնածու (1977) |
Ազդվել է | Իգնատիոս դե Լոյոլա |
Մասնագիտություն | տնտեսագետ, բանկիր, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Աշխատանք | ԵԿԲ նախագահ |
Աշխատավայր | Ֆլորենցիայի համալսարան, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Համաշխարհային բանկ, Գոլդման Սաքս, Թուրինի համալսարան, Պադովայի համալսարան և Տրենտոյի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի բանկի կառավարիչ, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ և Իտալիայի վարչապետ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Երեսունի խումբ[9][10] և Pontifical Academy of Social Sciences?[11] |
Երեխաներ | Federica Draghi?[12] և Giacomo Draghi? |
Ստորագրություն | |
Mario Draghi Վիքիպահեստում |
Ավարտել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան, Ֆլորենցիայի համալսարանում 1981 թվականից 1991 թվականներին աշխատել է պրոֆեսոր։ 1984 թվականից 1990 թվականներին եղել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենը։ 1991 թվականից 2001 թվականը եղել է Գանձապետարանի գլխավոր տնօրենը, 1993 թվականից 2001 թվականը` Մասնավորեցման Կոմիտեի նախագահը։ 2002 թվականից 2005 թվականը Մարիո Դրագին եղել է Goldman Sachs International-ի գործադիր տնօրենը[16]։
2005 թ. դեկտեմբերին Մարիո Դրագին դառնում է Իտալիայի բանկի նախագահ և աշխատում է մինչև 2011 թ. լիազորություների ավարտվելը։
2011 թ. հունիսի 24-ին Բրյուսելում եվրագոտու մասնակից երկրների հավաքի ժամանակ հայտարարվում է Մարիո Դրագիին ութ տարով, մինչև 2019 թ. հոկտեմբերի 24-ը Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ նշանակելու մասին[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.