Մարիցա (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Մարիցա[1] (բուլղար․՝ Марица), Մերիչ[2] (թուրքերեն՝ Meriç), Էվրոս[3] (հուն․՝ Έβρος, լատին․՝ Hebrus), գետ Բալկանյան թերակղզում։ Հոսանքի մեծ մասը անցնում է Բուլղարիայով, ստորին հոսանքում սահմանային գետ է Հունաստանի և Թուրքիայի միջև։ Երկարությունը 525 կմ է, ավազանը՝ 53 846 կմ²[4]։ Սկիզբ է առնում Ռիլա լեռներից, հոսում Թրակիայի դաշտավայրով, թափվում Եգեյան ծով՝ գետաբերանի մոտ առաջացնելով ճահճապատ դելտա[4][5]։ Սնումը անձրևային է։ Ամռանը ծանծաղում է։ Օգտագործվում է ոռոգման համար։ Մարիցայի վրա կան ՀԷԿ-եր։ Նավարկելի է գետաբերանից մինչև Էդիրնե քաղաքը։ Մարիցայի ափերին են Պազարջիկ, Պլովդիվ, Դիմիտրովգրադ (Բուլղարիա), Էդիրնե (Թուրքիա) քաղաքները։
Մարիցա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 490 կմ |
Ավազանի մակերես | 53 846 կմ² |
Ջրի ծախս | 200 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ռիլա |
Գետաբերանի տեղակայում | Թրակիական ծով |
Կոորդինատներ | 42°09′53″ հս․. լ. 23°35′45″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Tundzha?, Արդա, Ergene?, Chepinska river?, Erythropotamos?, Stryama?, Topolnitsa?, Chepelare River?, Vacha?, Sazliyka?, Yadenitsa? և Srebra (Silver) River? |
Երկիր | Բուլղարիա |
Երկրամաս | Alexandroupoli Municipality? |
Ջրահավաք | Maritsa Basin? |
Գետին բնորոշ են հեղեղումները, որոնք նշանակալի չափերի են հասել հատկապես 2007—2008 թվականներին[6]։ Նրա անվանումներից հնագույնը Էվրոսն է (εύρος — Ալկման, մեր թվականությունից առաջ 7-6-րդ դարեր)։ Հին հունարեն εύρύs-ը, ինչպես նաև հնդեվրոպական նախալեզվի *ewru-ն նշանակում են լայն[7]։
Գետի պատվին է Մարիցա կոչվել անտարկտիկական Հարավային Շետլանդական կղզեխմբի Լիվինգստոն կղզու լեռնագագաթներից մեկը[8]։
Ծնունդով Բուլղարիայից ֆրանսահայ երգչուհի Սիլվի Վարդանի ինքնակենսագրական La Maritza երգում գետը մանկության հուշերի խորհրդանիշ է[9]։