Վոլտեր (ֆր.՝Voltaire, նոյեմբերի 21, 1694(1694-11-21)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - մայիսի 30, 1778(1778-05-30)[4][6][7][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5], իսկական անունը՝ Ֆրանսուա-Մարի Արուե, ֆր.՝François Marie Arouet, Voltaire բառը իր ազգանվան լատինացված ձևով և ֆրանսերեն le jeune (երիտասարդ) բառակապակցության սկզբնատառերով կազմված AROVET LI արտահայտության շրջագրությունն է), 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ-փիլիսոփաներից մեկն է, հայտնի է նաև որպես բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Վոլտերն ունեցել է բեղուն գրիչ, թողել է ավելի քան 20,000 նամակ և 2,000 գիրք ու պամֆլետ։ Եղել է ֆրանսիական ակադեմիայի անդամ (1746)։ Նա սոցիալական բարեփոխումների ջատագով էր, Կաթոլիկ եկեղեցու մոլի քննադատ (թեև նրան է պատկանում հայտնի արտահայտությունը. «Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել»)։ Ըստ որոշ տվյալների նրա IQ-ի ցուցանիշը մոտավորապես եղել է 190[16]։