Մարկազիտ
From Wikipedia, the free encyclopedia
Մարկազիտ (ուշ լատ․ marcasita, բառն ունի պարսկական ծագում), ճառագայթող հրաքար, միներալ, բնական ծծմբային երկաթի (FeS2) բազմաձև տարբերակը։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է նիզակաձև, հաճախ բարդ կրկնաբյուրեղներ, կատարանման մակաճումներ, կլորավուն կոնկրեցիաներ կամ սև մրախառը զանգվածներ։ Գույնը՝ լատունի դեղին, փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 6-6, 5, խտությունը՝ 4900 կգ/3։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում սպիրիտի, պիրոտինի և այլ սուլֆիդների հետ միասին։ Օգտագործվում է ծծմբաթթու ստանալու համար։
Արագ փաստեր Մարկազիտ, Ընդհանուր ...
Մարկազիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | FeS₂ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.EB.10a[1] |
Դանա դասակարգում | 2.12.2.1 |
Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | marcasite mineral subgroup?[2] |
Փակել