![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Canada_location_map.svg/langhy-640px-Canada_location_map.svg.png&w=640&q=50)
Մարկեմ (Կանադա)
From Wikipedia, the free encyclopedia
Մարկեմ (անգլ.՝ Markham) Յորք համայնքի (Օնտարիո նահանգ) ինը կոմունաներից ամենամեծը, որի բնակչություն կազմում է 301․000 բնակիչ (2011 թվական), տարածքը՝ 211 կմ²։ Մարկեմի քաղաքապետարանը միավորում է չորս կոմունաներ՝ Մարկեմ, Յուիոնվիլլ, Միլլիկեն և Տորնհիլլ, որոնք գտնվում են Տորոնտոյից հյուսիս՝ Մեծ Տորոնտո ագլոմերացիայի կենտրոնում։ Մարկհեմը աճող համայնք է՝ ինտենսիվորեն զարգացող բնակարանային շինարարությամբ և բիզնեսով, լավ դպրոցներով, զբոսայգիներով և հանգստի գոտիներով։ Մարկեմը բաղկացած է մի շարք փոքր քաղաքներից, ֆերմերային տնտեսություններից և մեծ քաղաքից, որտեղ տեղակայված են այնպիսի կորպորացիաների գլխամասային գրասենյակներ, ինչպիսիք են IBM-ը և American Express-ը։ Մարկեմը նաև հայտնի է որպես «Բարձր տեխնոլոգիաների կանադական մայրաքաղաք»։ Քաղաքն իրեն դրսևորում է որպես Հյուսիսային Ամերիկայի լավագույն տեղը՝ բարձր տեխնոլոգիական բիզնեսներ հիմնելու և ղեկավարելու համար։
անգլ.՝ City of Markham | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Հիմնադրված է | 1794 թ. | |
Մակերես | 212,58 կմ² | |
ԲԾՄ | 200±1 մետր | |
Բնակչություն | ▲338 503 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Պաշտոնական կայք | markham.ca(անգլ.) | |
| ||
Մունիցիպալիտետ անվանվել է ի պատիվ Յորքի արքեպիսկոպոս Ուիլյամ Մարկեմի՝ իր ընկերոջ՝ լեյտենանտ նահանգապետ ՕՆտարիո Ջոն Սիմկոյի կողմից[2]։