Մարկոս Գրիգորյանը ծնվել է Կրոպոտկինում՝ Կարսից գաղթած հայկական ընտանիքում։ 1930 թվականին ընտանիքը Կրոպոտկինից տեղափոխվել է Իրան, սկզբնական շրջանում բնակվել Թավրիզում, այնուհետև՝ Թեհրանում։ Նախնական կրթությունն ստացել է Իրանում։ 1950 թվականին սովորել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[7]։ 1954 թվականին ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել է Իրան, բացել գեղագիտական պատկերասրահ։ 1958 թվականին Իրանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպում է Թեհրանում առաջին բիենալեն։ Դասավանդել է գեղարվեստի ակադեմիայում[8][9]։
Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ / Նամի, Քալանթարի՝ Իրան, Անսելմո Քիֆր՝ Գերմանիա, և այլք/ իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի, որի արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է։ Այն ներկայացված է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելլեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ ծանոթ է հայ արվեստաբանությանը։
Մեթոդաբանական, հայեցակարգային առնչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art –ի, Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ՝ Մարկոս Գրիգորյանի արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է։
Բարձր հայքի արմատները արյան մեջ, արիական Արևելքի իմաստությունն ու գեղեցկությունը ներկալած, Իտալիայում արևմտյան մշակույթի իմաստասիրությունն ու գեղագիտությունը յուրացրած և գուցե ի հետևանք այդ յուրացման և արժեքավորման՝ ստեղծագործել է Իրանում և ԱՄՆ-ում։
Մարկոս Գրիգորյանի աստանդականությունը՝ Հռոմ, Իրան, Նյու-Յորք, Հայաստան, վերաիմաստավորում է պլատոնիզմը, թե իսկական իմաստունը, ըստ էության, ճամփորդ է՝ քարանձավը լքած և ի վեր ելնող։
Արվեստագետը քայլում է միանժամանակ տարբեր տեղեր տանող ճանապարհներով՝ Կերպարվեստ, Հողարվեստ, Գորգարվեստ։ Եվ միայն նպատակի ազնվությունն է մի։
1994 թվականին Մարկոս Գրիգորյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում[13]։
Կինը՝ Ֆլորա Ադամյան, ամուսնացել են 1955 թվականին, 1960 թվականին ամուսնալուծվել են[14]։
Դուստրը՝ Սաբրինա Գրիգորյան (ծնվել է 1956 թվականին Հռոմում - մահացել 1986 թվականին, Նյու Յորքում) դերասանուհի[15]։
2007 թվականի օգոստոսին Երևանի Զարուբյան փողոցի թիվ 57 տանը երկու դիմակավորված անձինք Գրիգորյանին ծեծի են ենթարկել՝ բութ գործիքով հարվածելով գլխին։ Նրանք ակնկալել են տանը գտնել Գառնու ամառանոցի վաճառքի գումարը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ 2007 թվականի օգոտսոսի 27-ին, Գրիգորյանը մահացել է սրտի կաթվածից Նոր Նորքի տանը, որտեղ մենակ է բնակվել։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[16]։
1998 թվականին, երբ ծանոթացա Մարկոսի հետ, ուղղակի հիացած էի նրանով։ Ուսումնասիրելով նրա կյանքը՝ հասկացա, որ նա պրոֆեսիոնալ է բոլո՛ր բնագավառներում։ Սակայն որքան էլ ցավալի է՝ Աստծուց նրան տրված էր այսպես. փառքի հասնելիս չէր հասցնում վայելել այն։ Ես հպարտ եմ, որ նման ընկեր ունեի
“Bāzsāsi-e dastāvardhā-ye honarmandān-e ḡarbi dar goruh-e Āzād,” Āyandegān, 24 Āḏar 1354 Š./15 December 1975, pp.6–7.
Fereshteh Daftari, “Marcos Grigorian Earthworks,” Leila Heller Gallery, Exhibition Catalogue, New York, September 27-October 29, 2011.
Maryam Ekhtiar, and Marika Sardar, “Modern and Contemporary Art in Iran,” in Heilbrunn Timeline of Art History, New York, The Metropolitan Museum of Art, 2000; at http://www.metmuseum.org/toah/hd/ciran/hd_ciran.htm (October 2004)
Karim Emami, “Marco Grigorian’s Auschwitz at Misaquieh Film Studio,” Kayhan International, Tehran, 7 April 1962, p.4.
Parviz Eslāmpur, “Safar e derāz e rang az āsemān be ḵāk,” Tamāšā, no. 61, 4 ḵordād 1351 Š./23 May 1972, p.27.
Masʿud Foruzān, “Taqlid o copieh bardārihā-ye honari o adabi,” Rastāḵiz-e Javānān, 27 Bahman 2536/17 February 1978, pp.35–39.
Hengameh Fouladvand, “Diaspora & Visual Art,” in Iran Today: An Encyclopedia of Life in the Islamic Republic, Vol. I, ed. Mehran Kamrava and Manochehr Dorraj, Westport, 2008, pp.29–36.
Idem, “Ravāyat-e Ḡolām-Ḥosayn Nāmi az honar o zendagi-e Marco Grigoriān: honar-e ʿāmiāna-ye Iran daḡdaḡa-aš bud,” Sarmāya, 10 Šahrivar 1386 Š./1 September 2007, P. 16.
“Namayešgah Marco dar Gallery-e Lito,” Āyandegān, 6 Dey 1354 Š./27 December 1975, p.16.
The Nelson A. Rockefeller Collection, Masterpieces of Modern Art, New York, 1981, p.214.
Rueen Pākbāz, “Avalin namāyešgāh-e beynolmelali e tarrāḥi e moʿāṣer Tehran,” The First Tehran International Drawing Exhibition, Tehran Museum of Contemporary Art, Dec 5 1999 - January 7 2000; online “The Spirit of Drawing is Alive,” available at http://www.negarina.com/museum/exhibition/drawing1.htm(չաշխատող+հղում).
Manṣura Pirniā, “Honarmandi ke ḵakbāz be doniā āmada ast,” Keyhān, no. 26, 29 Āḏar 1363 Š./28 December 1984, p.11.
Venetia Porter, Word into Art: Artists of the Modern Middle East: Exhibition Catalogue, London, 2006.
Ronald Ross, “Festival: Artists should not be Alone,” Minneapolis Tribune, June 1963, Art Section, p.1.
Rāmin Ṣediqiān, “naẓari be ḵāk dar bidāri: namāyešgāh-e Marco dar Litho,” Rastāḵiz, no.197, 3 Dey 1357Š./24 December 1978, p.6.
Donna Stein, “Grigorian’s Earth Paintings,” Exhibition catalogue, Tehran, 1977.
Tandis (Hafta-nāma-ye honarhā-ye tajassomi: bozorgdāšt-e Marco Grigoriān), Tehran, no. 9, Tir 1382 Š./July 2003, p.4.
Ehsan Yarshater, “Introduction,” Biennāl-e Tehran, 1337 dar Kāḵ-e Abyaż, (Exhibition Catalogue, First Tehran Biennial), Abyaz Palace, April 1958, pp.1–9.