From Wikipedia, the free encyclopedia
Մարկուս Վիաննա Կարուզո (պորտ.՝ Marcos Vianna Caruso, փետրվարի 22, 1952, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, հեռուստասերիալների, պիեսների և սցենարի հեղինակ։
Մարկուս Կարուզո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Կրթություն | Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասան, գրող, հեռուստատեսային դերասան և սցենարիստ |
Ընտրանի | Escolinha del Profesor Raimundo?, Բրազիլիայի պողոտա և Pantanal? |
Մարկուս Վիաննա Կարուզոն ծնվել է 1952 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում[1]։ Նա մի քանի պիեսների հեղինակ է, որոնք գրվել են դերասանուհի և հեղինակ Ժանդիրա Մանտինիի հետ համատեղ[2]։ Հայտնի է Բրազիլիայի պողոտա հեռուստասերիալում Լելեկուի դերով, որը էկրանավորվել է 2012 թվականին։ Նա հայտնի է նաև սերիալներ և վեպեր գրելով։ Մասնակցություն է ունեցել Լռության երեխաները, Կյանքի էջեր, Սիրո համար վճարել պետք չէ սերիալներում[3]։
Մարկուս Կարուզոն սկսել է իր ստեղծագործական գործունեությունը որպես սցենարիստ՝ հարմարեցնելով Մոնտեյրո Լոբատոյի աշխատանքը Ռեդե Գլոբո հեռուստաալիքի համար։ Ամենահետաքրքիրն այն է, որ սցենարը գրելիս նրան օգնել է դերասանուհի և գրող Մանտինի Ժանդիրան, որը Մարկուս Կարուզոյի հավատարիմ կինն էր[4]։ Նրանք ամուսնացած են եղել քսան տարի և ունեցել են երկու երեխա[5]։
2006 թվականին Մարկուս Կարուզոն ստացավ Մամուլի գավաթ անգլ.՝ Press Trophy մրցանակը որպես լավագույն դերասան՝ Կյանքի ծաղիկներ հեռուստասերիալում իր աշխատանքի համար։ Նա խաղացել է Ալեքսանդրա Ֆլորեսայի դերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.