From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Մատվեևիչ Անտոկոլսկի (ռուս.՝ Марк Матвеевич Антокольский, նոյեմբերի 2 (14), 1840, Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 26 (հուլիսի 9), 1902[2], Բադ Հոմբուրգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3][2][4]), ռուս, քանդակագործ։
Մարկ Անտոկոլսկի Марк Матвеевич Антокольский | |
---|---|
Ի ծնե | Мордух Матысович Антокольский |
Ծնվել է | նոյեմբերի 2 (14), 1840 |
Ծննդավայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 26 (հուլիսի 9), 1902[2] (61 տարեկան) |
Վախճանի վայրը | Բադ Հոմբուրգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3][2][4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | Պետոս Առաջինի հուշարձան (Տագանռոգ) և Պետրոս Առաջինի հուշարձան (Արխանգելսկ) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Mark Antokolski Վիքիպահեստում |
Ծնվել է հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2)–ին, Վիլնյուսում, հրեա պանդոկապանի ընտանիքում։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1862-1868 թվականներ), Ն. Ս. Պիմենովի մոտ։ 1871 թվականից՝ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ Որպես ինքնակալության մերկացում է ընկալվում «Իվան Ահեղ» արձանը (1871 թվական)։
Ռուսաստանի հեռատես բարեփոխիչի կերպարը Անտոկոլսկին մարմնավորել է «Պետրոս I» արձանում (1872 թվական)։ Կերտել է նաև «Տարեգիր Նեստորը» (1889 թվական), «Երմակ» (1891 թվական) արձանները։
Անտոկոլսկիի բարոյա-փիլիսոփայական թեմաներով մի շարք գործերում («Քրիստոսը ժողովրդի դատաստանի առջև», 1874 թվական, «Սպինոզա», 1882 թվական, «Սեֆիստոֆել», 1883 թվական) առկա են սենտիմենտալության որոշ շեշտեր։
Մահացել է հունիսի 26 (հուլիսի 9)–ին, Բադ-Հոմբուրգ-Ֆոր–դեր-Հյոեում (այժմ՝ ԳՖՀ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.