Մարկ Հենրի
From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ջերոլդ Հենրի (անգլ.՝ Mark Jerrold Henry, հունիսի 12, 1971(1971-06-12), Սիլսբի, Հարդին շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի փաուերլիֆթեր, օլիմպիական ծանրամարտիկ, ծանր աթլետ (ստրոնգմեն) և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։
Մարկ Հենրի Mark Henry | |
---|---|
Հենրին 2014 թվականին | |
Ռինգային անուն(ներ) | Մարկ Հենրի |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 181 կգ |
Հայտարարվող հասակ | 1,93 մ |
Ծննդյան թվական | հունիսի 12, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Սիլսբի, Տեխաս, ԱՄՆ |
Ապրելավայր | Օսթին, Տեխաս, ԱՄՆ |
Մարզիչ | Լեո Բըրք Հարթերի ընտանիք Լյուիս Հոթչին |
Դեբյուտ | Մարտի 11, 1996 |
Ամուսին | Ջանա Հենրի |
Երեխաներ | 2 |
Որպես գերծանրքաշային կարգի ծանրամարտիկ, մասնակցել է 1992 թվականի Բարսելոնայի և 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև 1995 թվականի Պանամերիկյան խաղերում միանգամից նվաճել է արծաթե, ոսկե և բրոնզե մեդալներ։ Որպես փաուերլիֆթեր մեկ անգամ ճանաչվել է «WDFPF» վարկածով աշխարհի չեմպիոն (1995) և երկու անգամ՝ Միացյալ Նահանգների համազգային չեմպիոն (1995, 1997)։ Սահմանել է մի շարք ռեկորդներ կքանիստային և ձգվող վարժությունների ասպարեզում, որոնք չեն գերազանցվել մինչ օրս։
Ծանրամարտի ասպարեզում երեք անգամ ճանաչվել է ԱՄՆ ծանրամարտի համազգային չեմպիոն (1993, 1994, 1996), մեկ անգամ հաղթել «American Open» առաջնությունը (1992), երկու անգամ հաղթանակ է տարել ԱՄՆ օլիմպիական փառոտոնը (1993, 1994) և մեկ անգամ ճանաչվել NACAC չեմպիոն (1996)։ 2002 թվականին հաղթել է առաջին «Arnold Strongman Classic» մրցույթը։
1996 թվականին «WWE» (նախկինում՝ «WWF») կազմակերպությանը միանալուց ի վեր մեկական անգամ նվաճել է WWF Եվրոպայի, ECW և աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսներըը։