Մարկ Ուոլբերգ
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ռոբերտ Մայքլ Ուոլբերգ (անգլ.՝ Mark Robert Michael Wahlberg, հունիսի 5, 1971(1971-06-05)[6][7][8][…], Բոստոն, ԱՄՆ[9]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ։
Արագ փաստեր Մարկ Ուոլբերգ, Հասակը ...
Մարկ Ուոլբերգ | |
---|---|
«Մաքս Փեյն» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ | |
Հասակը | 173 սմ[1] |
Ծնվել է | հուլիսի 5, 1971 (52 տարեկան)[1] |
Ծննդավայր | Դորչեստեր, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] |
Կրթություն | Snowden International School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ[2][3] |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Այլ անուն(ներ) | Մարկ Ռոբերտ Մայքլ Ուոլբերգ[1] |
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր[1] |
Ակտիվ շրջան | 1993–այժմ[1] |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Թրիլեր[1] |
Ընտրանի | "Մաքս Փեյն", "Կապիկների մոլորակը" |
Ծնողներ | հայր՝ Donald Edward Wahlberg?[5], մայր՝ Alma Elaine Donnelly?[5] |
Ամուսին(ներ) | Ռի Դյուրեմ (4 երեխա)[1] |
Երեխա(ներ) | 4 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0000242 |
ԿինոՊոիսկ | ID 21038 |
markwahlberg.com | |
Փակել
Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես դերասան։ 1990-ականներին խաղացել է մի շարք փոքր ֆիլմերում։ Նա աչքի ընկավ «Գիշերը բուգի ոճով» ֆիլմով։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել այնպիսի հաջող ֆիլմերում, որպիսիք են «Իդեալական փոթորիկ», «Կապիկների մոլորակը», «Գողություն իտալական ձևով», «Մաքս Փեյն», «Ուրացողները» ֆիլմերը։ Երկու անգամ ներկայացվել է Օսկարի։ 2000-ականների երկրորդ կեսերից սկսել է զբաղվել կինոպրոդյուսերությամբ։
Որպես ռեփեր ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին։