Մարսա Ալամ
From Wikipedia, the free encyclopedia
Մարսա Ալամ (արաբ․՝ مرسى علم Marsā ʿAlam), քաղաք Եգիպտոսի հարավարևելյան մասում, Կարմիր ծովի արևելյան ափին։ Միջազգային օդանավակայանի՝ 2003 թվականի ապրիլին տեղի ունեցած բացումից հետո քաղաքի բնակչությունն ու այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ կերպով աճել է։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Մարսա Ալամ | ||
Երկիր | Եգիպտոս | |
ԲԾՄ | 18±1 մետր | |
Բնակչություն | 1918 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Փակել
Ափամերձ ջրի մաքրության և ավազուտ լողափերի շնորհիվ Մարսա Ալամը համբավվել է իբրև եգիպտական Մալդիվներ[2][3]։ Զբոսաշրջիկներին գրավում են նաև լողափերին հաճախակի հանդիպող կրիաները, ծովի ափամերձ ջրերում լողացող կոկորդիլոսաձկները, ութոտնուկները և էկզոտիկ այլ կենդանիներ։
Մարսա Ալամը հռչակվել է որպես քայթսերֆինգով զբաղվելու հիանալի վայր և սաֆարիի մեկնելու սկզբնակետ[4]։
Քաղաքի շրջագծում ևս կան տեսարժան վայրեր, որոնցից հիշարժան են հատկապես զմրուխտի հանքերն ու Սեթի Առաջինի տաճարը։