From Wikipedia, the free encyclopedia
Մարսել Կաշեն (ֆր.՝ Marcel Cachin, սեպտեմբերի 20, 1869[1][2][3][…], Պեմպոլ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[1][4] - փետրվարի 12, 1958[1][4][2][…], Շուազի-լե-Ռուա[1]), ֆրանսիացի կոմունիստ քաղաքական գործիչ, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) հիմնադիրներից։
Ավարտել է Բորդոյի համալսարանը։ 1891 թվականին մտել է Ժ. Գեդի և Պ. Լաֆարգի ղեկավարած բանվորական կուսակցության մեջ, գլխավորել դրա դեպարտամենտական կազմակերպությունը և «Սոսիալիստ դը լա ժիրոնդ» («Le Socialiste de la Gironde») թերթը։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի Ամստերդամի (1904 թ.), Շտուտգարտի (1907 ) և Բազելի (1912) կոնգրեսներին։
1912-ին դարձել է «Յումանիտե» թերթի խմբագիրը, 1918-ից մինչև կյանքի վերջը՝ տնօրենը, 1914 թվականից (բացառությամբ 1933—1935 թթ.-ը)՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր։ Մասնակցել է III Ինտերնացիոնալի 2-րդ կոնգրեսին (Մոսկվա, 1920), որտեղ հանդիպել է Վլադիմիր Լենինի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.