From Wikipedia, the free encyclopedia
«Մարսն ու Վեներան շախմատ են խաղում» (իտալ.՝ Marte e Venere giocano a scacchi), իտալացի նկարիչ Ալեսսանդրո Վարոտարիի (Պադովանինո) կտավը։ Հայտնի է դիցաբանական աստվածներ Մարսի և Վեներայի սիրո անսովոր մեկնաբանությամբ։
Մարսն ու Վեներան շախմատ են խաղում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալեքսանդր Վարոտարի |
տարի | 1630 |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Niedersächsisches Landesmuseum für Kunst und Kulturgeschichte?[1] և Augusteum?[2] |
հավաքածու | Niedersächsisches Landesmuseum für Kunst und Kulturgeschichte?[1] և Grand ducal collection, Oldenburg?[1] |
սեփականատեր | Augustus, Grand Duke of Oldenburg?[2], Peter II, Grand Duke of Oldenburg?[2], Frederick Augustus II, Grand Duke of Oldenburg?[2] և Peter I of Oldenburg? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Արվեստի պատմության մեջ «Վեներա և Մարս» սյուժեն ունի երկու հիմնական մեկնաբանություններ[3]։
Պադովանինոյի կտավն ունի յուրօրինակ սյուժե[4][5], որում երկու մեկնաբանություններն էլ ներկայացված են։ «Մարսն ու Վեներան շախմատ են խաղում» կտավում գեղեցկության աստվածուհի Վեներան և պատերազմի աստված Մարսը շախմատ են խաղում։ Ետին պլանում պատկերված է Վեներայի խաբված ամուսինը՝ Վուլկանը՝ գինու սափորը ձեռքին։ Նկարի ընդհանուր կառուցվածքը արտացոլում է նկարչի ինքնատիպ հումորի զգացողությունը, ինչն էլ հանդիսանում էր կենդանության օրոք նրա հանրաճանաչ լինելու գրավականը Վենետիկում[6]։
Նկարչի այս կտավը վերոհիշյալ աստվածների սիրո թեմայով արված նկարներից մեկն է։ Դրանցից են՝ «Վեներան, Մարսը և երկու կուպիդոնները», «Վեներան և Մարսը, Վուլկանի անակնկալը»։ Վերջինում Վուլկանը նման է «Մարսն ու Վեներան շախմատ են խաղում» նկարի համապատասխան անձին։
Շախմատային տախտակը ներկայացված է թեքված, ուստի տեսանելի է խաղաքարերի դասավորությունը։ Դրանց դիրքը բավականին պարզ է։ Վեներան երկու մատով թագուհուն դնում է е1 դաշտում՝ մատ անելով հակառակորդին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.