Մարս (մոլորակ)
From Wikipedia, the free encyclopedia
Մարս կամ Հրատ (լատիներեն՝ Mars), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։
- Այս հոդվածը մոլորակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մարս (այլ կիրառումներ)։
Մարս (Հրատ) | |
---|---|
Մարս մոլորակը | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | թ. |
Հեռավորությունը Արեգակից | 227,943 × 106 կմ[1][2]; (1,524 ա. մ.)[1][2] |
Արբանյակներ | 2 |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 206,655 × 106 կմ[1][2]; (1,381 ա. մ.)[1][2] |
Ապոհելին | 249,232 × 106 կմ[1][2]; (1,666 ա. մ.)[1][2] |
Մեծ կիսաառանցք | 227,943 × 106 կմ[1][2]; (1,524 ա. մ.)[1][2] |
Էքսցենտրիսիտետ | 0,0935[1][2] |
Սիդերիկ պարբերություն | 686,98 օր (1,8808476 տարի)[1][2] |
Սինոդիկ պարբերություն | 779,94 օր[2] |
Ուղեծրային արագություն | 24,13 կմ/վ (միջին)[2] 24,077 կմ/վ[1] |
Թեքվածություն | 1,85061° (խավարածրի նկատմամբ)[2] 5,65° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 49,57854° |
Պերիկենտրոնի արգումենտ | 286,46230° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Սեղմվածություն | 0,00589 |
Շառավիղ | 3389,5 կմ[1][2] |
Հասարակածային շառավիղ | 3396,2 կմ[3][4] |
Բևեռային շառավիղ | 3376,2 կմ[3][4] |
Մակերևույթի մակերես | 144 798 465 կմ²[1] |
Ծավալ | 16,318 × 1010 կմ³[1][2] |
Զանգված | 0,64185 × 1024 կգ[1][2] |
Միջին խտություն | 3933 կգ/մ³[1][2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 3,711 մ/վ², 0,378 g[1] |
Հասարակածային պտույտի արագություն | 868,22 կմ/վ |
2-րդ տիեզերական արագություն | 5,027 կմ/վ[1][2] |
Պտույտի պարբերություն | 24 ժամ 39 րոպե 36 վայրկյան[1][5] |
Առանցքի թեքում | 24,94°[5] |
Ալբեդո | 0,250[2] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 95,32 % - Ածխաթթու գազ[2] 2,7 % - Ազոտ 1,6 % - Արգոն 0,13 % - Թթվածին 0,08 % - Շմոլ գազ 0,021 % - Ջուր 0,01 % - Ազոտի օքսիդ; Մթնոլորտային ճնշումը՝ 0,4 - 0,87 կՊա |
Մթնոլորտի ջերմաստիճան | 210 Կ (-63°C)[2] |
Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները։
Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար - «վախ» և «սարսափ» - Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը - 26×21 կմ, Դեյմոսը - 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև։
Սկսած 1960 թվականին Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ԽՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Մարս Գլոբալ Սրվեյեր» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով։