From Wikipedia, the free encyclopedia
Մարտական խաչ թրով (նորվ.՝ Krigskorset med sverd), քաջության համար շնորհվող Նորվեգիայի բարձրագույն պարգևը։ Այն տրամադրվում է բացառիկ խիզախության կամ էլ ռազմական գործողության ժամանակ բացառիկ ղեկավարման համար։ Կրկնակի և բազմակի շնորհելու դեպքում Մարտական խաչի ժապավենին լրացուցիչ թրեր են ամրացվում (սկզբնական շրջանում կրկնակի շնորհման դեպքում ժապավենին բրոնզաձույլ աստղիկ էին ամրացնում)։ Մարտական խաչի գոյության ընթացքում կրկնակի պարգևատրվել են տասը անձինք և մեկ անձ պարգևատրվել է երիցս։ Միակ մարդը, ով Մարտական խաչի է արժանացել երեք թրերով (առավել ճիշտ է հնչում «Մարտական խաչ թրով՝ երկու թրերով»), համարվում է Նորվեգիայի դիմադրության շարժման մասնակից Գուննար Սյոնսթեբյուն։ «Մարտական խաչ թրով» մեդալը կարող է շնորհվել ինչպես նորվեգացիներին, այնպես էլ արտասահմանցիներին։
Մարտական խաչ թրով | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | խաչ, խիզախության պարգև, մեդալ և ռազմական պարգև | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 23, 1941 | ||||
Հերթականություն | |||||
Կրտսեր պարգև | Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ | ||||
War Cross (Norway) Վիքիպահեստում |
«Մարտական խաչ թրով» պարգևը հիմնադրել է Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ը 1941 թվականի մայիսի 23-ին, երբ գտնվում էր Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում, քանի որ երկիրն արդ ժամանակ օկուպացրել էին Նացիստական Գերմանիայի զորքերը։
Սկզբնական ժամանակահատվածում պարգևը կարող էին շնորհել նաև ժապավենի վրա առանց թուր ամրացնելու՝ պատերազմի ժամանակ հատուկ ծառայություն իրականացնողին՝ առանց բուն պատերազմական գործողությանը մասնակցելու։ 1945 թվականի մայիսի 18-ից «Մարտական խաչ թրով» պարգևը միայն ռազմական ծառայողներին է շնորհվում՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։ Այդ իսկ պատճառով, դրան հաջորդող բոլոր պարգևների ժապավենի վրա ամրացվում են այդ փոքրիկ «թրերը»։ «Մարտական խաչ» առանց թրի պարգևին եկավ փոխարինելու Հակոն VII-ի սահմանած նոր շքանշանը՝ «Հակոն VII թագավորի Ազատության խաչը», որը շնորհվում է պատերազմի ժամանակ ծառայություններ մատուցած անձանց՝ առանց բուն պատերազմական գործողությանը մասնակցելու։
«Մարտական խաչ թրով» պարգևով անձինք պարգևադրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940-ից 1945 թվականներին։ Դրանից հետո շքանշանի շնորհումը դադարեցվում է միայն 1949 թվականին։
1996 թվականի հունիսի 26-ին «Մարտական խաչ թրով» պարգևի շնորհման պայմանները փոփոխություններ կրեցին։ Այդ պահից սկսած պարգևատրումը հնարավոր դարձավ 1945 թվականից հետո ծառություններ մատուցած անձանց համար։ 2011 թվականին «Մարտական խաչ թրով» պարգևով պարգևատրվել են երեք նորվեգացի զինծառայողներ (նրանցից մեկը՝ հետմահու) վասն քաջության և վասն բացառիկ ղեկավարման՝ Աֆղանստանում միջազգային ռազմական գործունեության ընթացքում 2009 թվականին։ Եվս երկու նորվեգացի սպաներ արժանացան այս պարգևին կրկին Աֆղանստանում խիզախ գործունեություն ծավալելու համար 2013 թվականին[1] և մի հատ էլ՝ 2014 թվականին[2]։
2014 թվականին մեկ սպա պարգևատրվեց քսան տարի առաջ Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող պատերազմի ժամանակ խիզախություն ցուցաբերելու համար[3]։
«Մարտական խաչ թրով» պարգևով պարգևատրված նորվեգացիներ.
«Մարտական խաչ թրով» պարգևի շնորհման պահից պարգևատրվել են 126 արտասահմանցիներ, ինչպես նաև 7 զորամիավորումներ։ Հիմնականում պարգևատրումները իրականացվել են 1940 թվականին Նորվեգիայի պաշտմանության ժամանակ։
«Մարտական խաչ թրով» պարգևատրվածների թիվը պետությունների հաշվով՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.