Մարտին Ռայլ (անգլ.՝ Martin Ryle, սեպտեմբերի 27, 1918(1918-09-27)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 14, 1984(1984-10-14)[2][3][4], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի աստղագետ, 1952 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Կրթությունն ստացել է Բրեդֆիլդ քոլեջում (Օքսֆորդ)։ 1959 թվականիցից՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը։ 1948 թվականին Գ․ Սմիթի հետ Կասիոպեա համաստեղությունում հայտնագործել են մետրային տիրույթի տիեզերական ռադիոճառագայթման հզոր աղբյուր։ Առաջիններից մեկն է արտագալակտիկ ռադիոաստղագիտությունը կիրառել կոսմոլոգիայի բնագավառում։ Հիմնարար նշանակություն ունեն Ռայլի հետազոտությունները գալակտիկաների ռադիոկառուցվածքի վերաբերյալ։ 1971 թվականից ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ։ 1974 թվականին Անտոնի Հյուիշ հետ միասին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, որը աստղագիտական հետազոտության համար տրված առաջին Նոբելյան մրցանակն էր[16]։
Արագ փաստեր Մարտին Ռայլանգլ.՝ Martin Ryle, Ծնվել է ...
Մարտին Ռայլ անգլ.՝ Martin Ryle |
---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1918(1918-09-27)[1][2][3][…] Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
---|
Մահացել է | հոկտեմբերի 14, 1984(1984-10-14)[2][3][4] (66 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
---|
Մասնագիտություն | աստղագետ, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և հետազոտող |
---|
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
---|
Պաշտոն(ներ) | Թագավորական աստղագետ |
---|
Անդամակցություն | Լեոպոլդինա[5], Լոնդոնի թագավորական ընկերություն, Պապական գիտությունների ակադեմիա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Քրայսթ Չյորչ, Թրինիթի քոլեջ, Բրեդֆիլդ Քոլիջ և Օքսֆորդի համալսարան[7] |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8] |
---|
Գիտական ղեկավար | Ջոն Էշվորթ Ռաթքլիֆ |
---|
Եղել է գիտական ղեկավար | Նիգել Հենբեստ, Հարրի վան դեր Լան[7], Փիթեր Մ․ Ռենտզեփիս[7], Էնդրյու Ստիվան Ուիլսոն[7], Գարեթ Ուին-Ուիլիամս[7], Փիթեր Լ․ Ռիդ[7], Գայ Գիբսոն Փուլի[7] և Peter Scheuer?[9] |
---|
Պարգևներ | |
---|
Հայր | Ջոհն Ռայլ[15] |
---|
Փակել