Մարքեթինգ
From Wikipedia, the free encyclopedia
Մարքեթինգ (անգլ.՝ marketing), տնտեսագիտական մասնագիտություն։
Վիքիպեդիայում կա պորտալ Տնտեսագիտություն |
Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։
Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը, շուկայագիտությունը կամ շուկայավարությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի փիլիսոփայության բովանդակությունը։ Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։
Մարքեթինգ հասկացությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թվականին՝ «Մենեջմենթի ամերիկյան դպրոցի» ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950-ական թվականներից սկսած[1]։