Մաքս Բոռն
From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Բոռն (կամ Բորն) (գերմ.՝ Max Born, [bɔɐ̯n], դեկտեմբերի 11, 1882(1882-12-11)[1][2][3][…], Վրոցլավ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] - հունվարի 5, 1970(1970-01-05)[1][2][7][…], Գյոթինգեն, Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[8][9]), գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, ով աշխատել է քվանտային մեխանիկայի զարգացման բնագավառում։ Նա նաև ունեցել է ներդրումներ պինդ մարմնի ֆիզիկայում, օպտիկայում և 1920-1940- ական թվականներին ղեկավարել է բազմաթիվ հայտնի ֆիզիկոսների հետազոտությունները։ Բոռնը 1954 թվականին ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ «քվանտային մեխանիկայում իր հիմնարար հետազոտությունների[27][28], հատկապես ալիքային ֆունկցիայի վիճակագրական հետազոտությունների համար»[29][30][31][32]։
1904 թ. ընդունվել է Գոթինգենի համալսարան, որտեղ նա ուսում է ստացել երեք հռչակավոր մաթեմատիկոսների՝ Ֆելիքս Կլայնի, Դավիթ Հիլբերտի և Հերման Մինկովսկիի մոտ։ «Հարթության և տարածության առաձգականության կայունություն» աշխատությունով դարձավ փիլիսոփայության դոկտոր և արժանացավ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մրցանակին։ 1905 թ. նա Մինկոսկու հետ սկսեց հետազոտություններ կատարել հատուկ հարաբերականության վերաբերյալ, և հետագայում գրեց ատոմի Թոմսոնի մոդելի վերաբերյալ իր հագեցած թեզը։ 1918 թ. Բեռլինում Ֆրից Հաբերի հետ հանդիպումը հանգեցրեց հալոգեների և մետաղների ռեակցիայի ժամանակ իոնային կապի առաջացման ձևի քննարկմանը, որն այսօր հայտնի է որպես Բոռն-Հաբերի ցիկլ։
1921 թ. վերադառնում է Գյոթինգեն։ Բոռնի ղեկավարության տարիներին Գյոթինգենի համալսարանը դառնում է աշխարհի ամենագլխավոր ֆիզիկայի կենտրոններից մեկը։ 1925 թ. ելնելով Վերներ Հայզենբերգի չդիտվող մոծությունների գաղափարից Պասկալ Յորդանի հատ միասին մշակել է մատրիցային մեխանիկան, այնուհետև տվել է քվանտային մեխանիկայի վիճակագրական մեկնաբանությունը, ինչի համար 1954 թ. արժանացել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի։ Գյոթինգենում դաստիարակել է ֆիզիկոսների մի ամբողջ սերունդ որոնց թվում են՝ Մաքս Դերբլուքը, Զիգֆրիդ Ֆլուգեն, Ֆրիդրիխ Հունդը, Պասկալ Յորդանը, Մարիա Գյոպերտ-Մայերը, Ռոբերտ Օպենհեյմերը, Վիկտոր Վեյսկրոֆտը, Էնրիկո Ֆերմին, Գերհարդ Հերցբերգը, Վոլֆգանգ Պաուլին, Յուջին Պոլ Վիգները, Էդվարդ Թեյլերը և այլն։
1933 թ. Գերմանիայում իշխանությունը անցավ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը և, քանի որ Բոռնը հրեա էր նա գաղթեց Մեծ Բրիտանիա և աշխատանքի անցավ Քեմբրիջում Սուրբ Ջոնի քոլեջում, որտեղ գրեց հայտնի «Անհանգիստ տիեզերքը» ինչպես նաև «Ատոմային ֆիզիկա» գիտական գրքերը։ Բոռնը բնակվել է Էդինբուրգում մինչև 1952 թ. այնուհետև վերադարձել է Արևմտյան Գերմանիա։ 1970 թ. հունվարի 5-ին Գյոթինգենի հիվանդանոցում մահանում է Մաքս Բոռնը։