Մաքս Շելեր
From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Շելեր (գերմաներեն՝ Max Scheler, օգոստոսի 22, 1874(1874-08-22)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 19, 1928(1928-05-19)[4][1][2][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի իդեալիստ փիլիսոփա, ֆենոմենոլոգիայի ներկայացուցիչ, փիլիսոփայական մարդաբանության, արժեքաբանության հիմնադիրներից։ Քյոլնի համալսարանի պրոֆեսոր (1919-1928)։
Ծնվել է | օգոստոսի 22, 1874(1874-08-22)[1][2][3][…] Մյունխեն, Գերմանական կայսրություն[4] |
---|---|
Մահացել է | մայիսի 19, 1928(1928-05-19)[4][1][2][…] (53 տարեկան) Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] |
Գերեզման | Cologne Southern Cemetery |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, մարդաբան, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և արժեքաբանություն |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Ենայի համալսարան և Կյոլնի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆենոմենոլոգիա |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ենայի համալսարան և HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[5][6] |
Եղել է գիտական ղեկավար | Hermann Rudolf Bäcker? |
Ազդվել է | Էդմունդ Հուսերլ |
Ամուսին(ներ) | Märit Scheler? |
Երեխա(ներ) | Max Scheler? |
Աշակերտներ | Կառլոս Աստրադա |
Ներշնչվել է
| |
Max Scheler Վիքիպահեստում |
Շելերի հայացքները ձևավորվել են Է․Հուսեռլի ուսմունքի և կյանքի փիլիսոփայության ազդեցությամբ։ Իր ֆենոմենոլոգիական մեթոդը հակադրել է ինչպես ռացիոնալիզմին՝ նրա վերացական նախադրյալներով հանդերձ, այնպես էլ փորձը զգայություններին հանգեցնող նեղ էմպիրիզմին։ Ըստ Շելերի, եվրոպական ոգու ճգնաժամի հիմքը սկզբնական անխառն աշխարհընկալումը մտածողության ստերեոտիպերով փոխարինվելու և մարդու կողմից արժեքի զգացողության կորստի մեջ է։ Շելերը փորձել է ստեղծել ամբողջական ուսմունք իրերի հետ անմիջական կապ հաստատող և արժեքների ինտուիցիային համահնչուն աշխարհ արարող մարդու մասին («Տիեզերքում մարդու տեղի մասին», 1928)։ Նրա փիլյան կենտրոնական խնդիրը գիտելիքի և գործունեության բոլոր բնագավառներում ձևապաշտության հաղթահարումն է։ Այսպես, կանտական ձևական ապրիորիին Շելերը հակադրել է նյութական ապրիորին, որը իմացաբանական առումով իրերի էության ըմբռնման հնարավորություն է ընձեռում, իսկ բարոյագիտական աոումով դրա շնորհիվ վերացական պարտքը Փոխարինվում է մարդուն իսկական հաղորդակցում ապահովող համակրանքի զգացմունքով («Համակրանքի էությունը և ձևերը», 1923)։ Նա «սրտի կարգը» վեր է դասել բանականության տրամաբանությունից և եզակի փորձ ձեռնարկել այդ «կարգին» մաթ. խստությանը մոտեցող ճշգրտություն տալ։ Շելերի երկերն աչքի են ընկնում սուր ճգնաժամային զգացողությամբ և մտածողության ոչ ավանդական ոճով։
- Frings M. S. Encyclopædia Britannica
- Шелер Макс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 476)։ |