From Wikipedia, the free encyclopedia
Մեգա Աննա Ռապինո (անգլ.՝ Megan Anna Rapinoe, հուլիսի 5, 1985, Ռեդինգ (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստուհի, որը խաղում է կիսապաշտպանի դիրքում։ ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի խաղացողը օգնել է ԱՄՆ-ին հաղթել 2015 թվականի աշխարհի առաջնությունում, 2019 թվականի աշխարհի առաջնությունում, 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճել և երկրորդ տեղում հայտնվել 2011 թվականի աշխարհի առաջնությունում։ 2018 թվականից ազգային հավաքականի փոխ-ավագն է՝ Քարլի Լլոյդի և Ալեքս Մորգանի հետ[6]։
Մեգան Ռապինո անգլ.՝ Megan Rapinoe | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԱՄՆ | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1985 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռեդինգ (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 60 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում, Մեգանը Իսպանիայի դեմ 1/8 եզրափակիչի խաղում երկու գոլ է խփել 11 մետրանոցից, ինչն արդյունքում հաղթանակ է բերել (2:1) և թիմին դուրս բերել քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում երկու գոլ խփել է Ֆրանսիայի հավաքականի դարպասը, ինչը ԱՄՆ-ի հավաքականին դուրս է բերել կիսաեզրափակիչ (2։ 1)[7]։
2011 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո հայրենի Ռեփինո Ռեդդինգ քաղաքը շքերթ է անցկացրել նրա պատվին և սեպտեմբերի 10-ը անվանել «Մեգան Ռապինոյի օր»[8]։ Նա «Հարի Գլիկման» տարվա պրոֆեսիոնալ մարզիկ է ճանաչվել «Օրեգոն» մրցանակի 60-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 12-ին[9]։ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին նա «FIFA World Player of the Year» մրցանակի համար շորթ-լիստում ընդգրկված տասը կին ֆուտբոլիստներից մեկն էր[10]։ Նույն թվականին նա անցել է «Sports Illustrated»-ի կողմից անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլ[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.