Մեդալ

ռազմական, աշխատանքային և այլ առավելությունները հիշատակելու համար տրվող նշան From Wikipedia, the free encyclopedia

Մեդալ

Մեդալ (ֆրանս.` medaille, իտալ.` medaglia, լատ՝. metallum- մետաղ), նշանավոր գործիչների կամ իրադարձությունների նվիրված մետաղյա, երկու, երբեմն՝ մեկ երեսանի պատկերազարդ նշան։ Հիմնականում լինում են կլոր կամ ձվածիր, երբեմն՝ բազմանկյուն (պլակետկա)։ Առաջին անգամ թողարկվել են Իտալիայում, 14-րդ դարում, ապա նաև ուրիշ երկրներում, սկզբնապես՝ ոչ միայն պետության, այլն առանձին անձանց, ընկերությունների կողմից։ Սակայն 12-13-րդ դարեր, որպես կանոն, մեդալի թողարկման իրավունքը վերապահվում է միայն պետությանը։ Մեդալ որպես պարգև առաջին անգամ սահմանել է շվեդ Գուստավ Ադոլֆ թագավորը (17-րդ դար) սպաներին պարգևատրելու համար։ 18-րդ դարի վերջին պարգևային մեդալներ մտցվեցին Լեհաստանում, Ֆրանսիայում և Պրուսիայում, Սոֆիա թագուհու կառավարման տարիներին (1682-1689 թթ.)՝ Ռուսաստանում։ Առաջին հայատառ մեդալները երևան են եկել 17-րդ դարում։ Այնուհետև հայկական գրություններով մեդալներ են պատրաստվել 18-րդ դարում, Հոլանդիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 372
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդալ» հոդվածին։


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.