Մեթ Սմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Մեթյու Ռոբերտ Սմիթ (անգլ.՝ Matthew Robert Smith, հոկտեմբերի 28, 1982(1982-10-28)[1][2], Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][6]), բրիտանական թատրոնի և կինոյի դերասան, որն առավել հայտնի է իր Տասնմեկերորդ բժիշկ դերով՝ բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում, որի համար 2011 թվականին առաջադրվել է հեռուստատեսային BAFTA մրցանակի[7]։
Մեթ Սմիթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1982(1982-10-28)[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Կրթություն | Արևելյան Անգլիայի համալսարան (2005)[4], Northampton School for Boys? և National Youth Theatre? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | աթեիզմ[5] |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան և հաշվապահ |
Մանուկ հասակում երազում էր դառնալ ֆուտբոլիստ[8], սակայն մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր հեռանալ պրոֆեսիոնալ սպորտից։ 2003 թվականին միացել է Արևելյան Անգլիայի համալսարանի Ազգային երիտասարդական թատրոնի թատերախմբին, որտեղ «Սպանություն տաճարում» ներկայացման մեջ խաղաց իր առաջին դերը։ 2007 թվականին Սմիթն առաջին անգամ հանդես եկավ Վեստ Էնդում՝ Քրիստիան Սլեյթերի հետ խաղալով «Շնաձկների մեջ» ֆիլմի թատերական բեմադրությունում[9], իսկ մեկ տարի անց՝ «Այդ դեմքը» ներկայացման մեջ[10]։
2006 թվականին Սմիթն առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում՝ մարմնավորելով Ջիմ Թեյլորին՝ Ֆիլիպ Փուլմանի «Ռուբինը մառախուղում» և «Բևեռային աստղի» ստվերը» ստեղծագործությունների էկրանավորումներում։ Այնտեղ Մեթյուն աշխատել է Բիլլի Փայփերի հետ, որը կատարել է իններորդ և տասներորդ բժիշկների ուղեկցի դերերը։ Սմիթի առաջին նշանակալի դերը դարձավ 2007 թվականի BBC հեռուստաընկերության «Վայրի երեկույթ» սերիալում Դեննիի դերը։ 2009 թվականի հունվարին Սմիթը ընտրվեց տասնմեկերորդ Դոկտորի դերում՝ բրիտանական «Դոկտոր Ով» հեռուստասերիալում, որտեղ նա առաջին անգամ հայտնվեց 2010 թվականի հունվարի 1֊ին «Ժամանակի ավարտը» շարքի երկրորդ մասի եզրափակիչ հատվածում։ Սմիթը Դոկտորի դերը խաղաց մինչև 2013 թվականի վերջ և մինչև այսօր նա համարվում է Դոկտորի դերը խաղացած ամենաերիտասարդ դերասանը։
2016-2017 թվականներին դարձել է ավելի հայտնի «Թագ» սերիալում Էդինբուրգի դքսի՝ Ֆիլիպ արքայազնի դերի շնորհիվ։