Մելանեզիացիներ, ազգակից ժողովուրդների խումբ, Մելանեզիայի արմատական բնակչությունը։ Խոսում են մելանեզական լեզուներով։ Պատկանում են մելանեզական ռասային։ Մելանեզիացիները ձևականորեն քրիստոնյաներ են, բայց նրանց մոտ պահպանվում են տեղական հին հավատալիքների զգալի վերապրուկներ։ XIX դարի սկզբին գտնվում էին նախնադարյան համայնակարգի քայքայման զանազան փուլերում։ Հմուտ նավաշինարարներ և ծովագնացներ էին։ Մելանեզիացիներ զբաղվում են հողագործությամբ և ձկնորսությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մելանեզիացիները ծավալեցին ազգային-ազատագրական շարժում գաղութարարների դեմ։ Խոշոր քաղաքներում ձևավորվում է բանվոր դասակարգը։ Ուժեղացել է նախկինում առանձնացված խմբերի էթնիկական համախմբումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 382
Մելանեզիացի երեխաներ Վանուատուից

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.