From Wikipedia, the free encyclopedia
Մելիք Խաչիկի Աղաբեկյան (ուկրաիներեն՝ Мелік Хачикович Агабекян), հունիսի 26, 1947, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ ուկրաինացի նկարիչ, Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ (1986)[1]։
Մելիք Աղաբեկյան ուկրաիներեն՝ Мелік Хачикович Агабекян | |
---|---|
Ի ծնե | Աղաբեկյան Մելիք Խաչիկի |
Ծնվել է | հունիսի 26, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Սուխում |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Ուսուցիչ | Սարգիս Մուրադյան և Էդուարդ Իսաբեկյան |
Անդամակցություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Աղաբեկյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 26-ին Սուխումում[2]։ Ամուսնացել է 1973 թվականին[3]։ 1973-1974 թվականներին դասավանդել է գեղարվեստի պետական քոլեջում։ 1980 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որտեղ սովորել է Էդուարդ Իսաբեկյանի և Սարգիս Մուրադյանի ղեկավարությամբ։ 1980-1982 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1982 թվականից սկսած յոթ տարի եղել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գեղարվեստական խմբագիրը։ 1986 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միություն անդամ է։ 1990-1992 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Շախտյորսկ քաղաքի (Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]) թիվ 6 դպրոցում։ 1981-1985 թվականներին նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Հայաստանում։ Իսկ 1992-1997 թվականներին ցուցադրվել են նաև Դոնեցկի[2] արվեստի ցուցահանդեսներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.