Մեծամոր
քաղաք Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Մեծամոր, քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Այն գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Արարատյան դաշտում, մայրաքաղաք Երևանից 38 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Արմավիր քաղաքից 7 կմ հեռավորության վրա, Վաղարշապատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի շուրջ 12.500 հզ․ բնակիչ[3]։ Գտնվում է ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Մեծամոր | ||
Մեծամոր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ԱրմավիրիԱրմավիրի մարզ|Արմավիրի | |
Համայնք | Մեծամոր համայնք[1] | |
Հիմնադրված է | 1969 թ. | |
Մակերես | 9,12 կմ² | |
ԲԾՄ | 855 մետր | |
Բնակչություն | 9 000[2] մարդ (2015) | |
Տեղաբնականուն | մեծամորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 237 | |
Փոստային դասիչ | 0910, 0911 | |
| ||
Մեծամորի շրջակայքում է գտնվում ատոմային էլեկտրակայանը։
Մեծամորը հիմնադրվել է 1969թ․՝ որպես տարածաշրջանում միակ ԱԷԿ-ը կառուցողների և շահագործող անձնակազմի բանվորական ավան։ 1972-ին ստացել է քաղաքային բնակավայրի կարգավիճակ։ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Մեծամորը ստացել է քաղաքի կարգավիճակ, 2021 թվականին դարձել է Մեծամոր համայնքի կենտրոն (31 բնակավայր)։ 2022 թվականին ճանաչվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի Երիտասարդական մայրաքաղաք» (1 տարի ժամկետով)։ Քաղաքի գլխավոր հատակագիծը և հասարակական շենքերը նախագծվել են 1967-86-ին՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտում (այժմ «Հայնախագիծ» ԲԲԸ), որի երրորդ արվեստանոցի ղեկավարն էր ճարտարապետ Մարտին Միքայելյանը։ Քաղաքն ունի բնակելի երեք միկրոշրջան, համաքաղաքային նշանակություն ունեցող շենքերով հյուսված կենտրոն, հիվանդանոցային համալիր և կոմունալ-կենցաղային շինությունների գոտի։ Քաղաքի տարածքում գործում է մշակույթի տուն, «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց», հանրային գրադարան։
1996-2021 թվականների ընթացքում քաղաքը ղեկավարել են՝
- 1996-2002թթ.- Խարազյան Մերուժան (քաղաքապետ)
- 2002-2005թթ.- Գալստյան Սամվել (քաղաքապետ)
- 2005-2008թթ.- Գրիգորյան Աշոտ (քաղաքապետ)
- 2008- 2021թթ.- Գրիգորյան Ռոբերտ (քաղաքապետ)
- 2021թ. առ այսօր- Վահրամ Խաչատրյան (համայնքի ղեկավար)