From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե, Մեծ Բրիտանիայի ներսում հայտնի որպես հանրաքվե ԵՄ-ի մասին (անգլ.՝ EU referendum), հանրաքվե Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում (ԵՄ) անդամակցության մասին[9][10][11], որը կայացել է Մեծ Բրիտանիայում և Ջիբրալթարում 2016 թվականի հունիսի 23-ին[12][13]։
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության անդամ:[1][2] անգլ.՝ Should the United Kingdom remain a member of the European Union? | ||||||||||||||||
Վայր | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||
Ամսաթիվ | հունիսի 23, 2016[3] | |||||||||||||||
Ընտրական համակարգ | Պատասխանի ընտրություն | |||||||||||||||
| ||||||||||||||||
| ||||||||||||||||
Մնալ Եվրոպական միության անդամ[1][2][4][5][6][7][8] (անգլ.՝ Remain) Լքել Եվրոպական միությունը[1][2][4][5][6][7][8] (անգլ.՝ Leave) |
Հանրաքվեում կարողացել են մասնակցություն ունենալ Բրիտանիայի, Իռլանդիայի և Ազգերի բրիտանական համագործակցության քաղաքացիները, որոնք օրինականորեն գտնվում են թագավորության տարածքում, ինչպես նաև այն բրիտանացի քաղաքացիները, որոնք բնակվում են արտասահմանում ոչ ավել, քան 15 տարին։
Ի տարբերություն համընդհանուր ընտրությունների՝ քվեարկությանը մասնակցել են նաև լորդերի պալատի անդամները, ինչպես այն Ազգերի բրիտանական համագործակցության այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ջիբրալթարում։
Հունիսի 24-ին Լոնդոնի ժամանակով առավոտյան մոտավորապես 4:30-ին ԵՄ կողմնակիցների հաղթանակը մաթեմատիկորեն անհավանական դարձավ[14]։ Արդյունքում, բոլոր ձայները հաշվարկելուց հետո տեղական ժամանակով առավոտյան 7:30-ին հանրաքվեի մասնակիցների 51,89 %-ը քվեարկել է Եվրամիության կազմից դուրս գալու օգտին, իսկ 48,11 %-ը՝ դեմ են քվեարկել։ Այդկերպ, հանրաքվեում հաղթել են Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցները (Brexit)։ Հանրաքվեի նման արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը (որն ի սկզբանե դեմ էր Brexit-ին) հայտարարեց, որ մինչև աշուն կհեռանա իր վարած պաշտոնից[15]։
Սկզբնապես Եվրոպական միության հարցով հանրաքվեի վերաբերյալ ակտում, որը ներկայացվել է Բրիտանիայի խորհրդարանում, առաջադրվում էր հետևյալ հարցը. «Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության անդամ:»[1][2] (անգլ.՝ «Should the United Kingdom remain a member of the European Union?)։ Հնարավոր պատասխաններն էին. «Այո» (անգլ.՝ Yes) և «Ոչ» (անգլ.՝ No)[1][2][4][5][6][16]: Հետագայում ընտրական հանձնաժողովը առաջադրեց մեկ այլ ձևակերպում, որը ընդունվեց կառավարության կողմից 2015 թվականի սեպտեմբերին մինչև խորհրդարանում ակտի երրորդ ընթերցումը[17][18]։
Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության կազմում կամ լքել Եվրոպական միությունը։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Should the United Kingdom remain a member of the European Union or leave the European Union?
Բնօրինակ տեքստ (վալլ.)A ddylai’r Deyrnas Unedig aros yn aelod o’r Undeb Ewropeaidd neu adael yr Undeb Ewropeaidd?
Եվ հնարավոր պատասխանները.
Մնալ Եվրոպական միության անդամ
Լքել Եվրոպական միությունըԲնօրինակ տեքստ (անգլ.)Remain a member of the European Union
Leave the European UnionԲնօրինակ տեքստ (վալլ.)Aros yn aelod o’r Undeb Ewropeaidd
Gadael yr Undeb Ewropeaidd
Եվրոպական միությանը անդամակցությունը վիճելի հարց էր Մեծ Բրիտանիայում՝ սկսած այն պահից, երբ երկիրը միացավ Եվրոպական տնտեսական միությանը 1973 թվականին։ 1975 թվականի հունիսի 5-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց Եվորապական տնտեսական համագործակցությանը միանալու մասին, որի հարցաթերթիկներում նշված էր միայն մեկ հարց. «Ի՞նչ եք կարծում, Մեծ Բրիտանիան պե՞տք է մնա Եվրոպական միությունում (Ընդհանուր շուկայում)։» (անգլ.՝ Do you think that the United Kingdom should stay in the European Community (the Common Market)?)։ Մասնակցել է ընտողների 64,5%-ը, նրանցից «այո» ընտրել է 67,2%-ը[19]։
2013 թվականի հունվարին Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ, եթե պահպանողականները հաղթեն 2015 թվականի խորհրդարանական ընտրությւոններում, Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ կանցկացնի ԵՄ-ում բրիտանական անդամակցության առավել շահավետ պայմանների վերաբերյալ, իսկ հետո կանցնացնի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե, որտեղ կառավարության դիրքորոշումը անդամակցության հարցի վերաբերյալ կախված կլինի ԵՄ-ի հետ անցկացրած բանակցությունների արդյունքներից[20]։ 2015 թվականի մայիսին ընտրություններում տարած հաղթանակից հետո Դևիդ Քեմերոնը հաստատեց բանակցությունների նացկացման և դրա հետևանքով անցկացվող հանրաքվեի մասին որոշումը։ Հանրաքվեի մասին հարցը ընդգրկվեց 2015 թվականի մայիսի 27-ին խորհրդարանի նոր կազմի բացման արարողության ժամանակ թագուհու խոսքի մեջ։ 2015 թվականի մայիսի 28-ին հանրաքվե անցկացնելու մասին առաջարկությունը Համայնքների պալատի օրակարգում ներառվեց[21][22]։
Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին՝ կապված հանրաքվեի անցկացման հետ, ապա «Բրիտանիայի լեյբորիստական կուսակցություն»-ը՝ Էդ Միլիբենդի գլխավորությամբ (2010-2015) դեմ էր հանդես գալիս հանրաքվեի անցկացմանը մինչ այն ժամանակը, երբ տեղի չունենար Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին նոր լիազորությունների փոխանցումը[23]։ «Ազատական ժողովրդավարները» պահանջում էին հանրաքվե անցկացնել բացառապես ԵՄ համաձայնագրերում նոր փոփոխություններ կատարելու ընդունման դեպքում[24]։ «Բրիտանիայի անկախության կուսակցություն»-ը, «Բրիտանական ազգային կուսակցություն»-ը, «Անգլիայի և Ուելսի կանաչ կուսակցություն»-ը[25], «Ժողովրդավարական յունոնիստական կուսակցություն»-ը և«Respect» կուսակցությունը[26] ևս կողմ էին հանրաքվեի անցկացմանը։
Բազում սոցիոլոգիական գործակալություններ անդադար մոնիթորինգի հատուկ էջեր ունեն.
Ստորև ներկայացված են վերջին հարցումները։ Ամենաարդիական տեղեկատվությունը բոլոր սոցիոլոգիական գործակալությունների հարցումների վերաբերյալ հասանելի է NatCen-ի արխիվում
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.