Մեծ Հայքի վարչական բաժանում
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Հայքի վարչատարածքային միավորներն են եղել՝ ըստ Ե դարի աշխարհագետ և պատմագետ վարչական միավոր)|գավառ]]։ Այդ տարածքով Մեծ Հայքի թագավորության մակերեսը կազմում էր 278 հազարից մինչև 310 հազար քառակուսի կիլոմետր։ Այնինչ դրանից մոտ երեք դար առաջ՝ ըստ մ․թ․ Բ դարի հույն աշխարհագետ Կլավդիոս Պտղոմեոսի՝ Մեծ Հայքը բաղկացած էր քսան կամ քսանմեկ «աշխարհ»–ից կամ «սատրապիայից», որոնք բոլորը միասին ունեին 120 «զորավարություն» կամ «ստրատեգիա»–ներ։ Այդ տարածքով Մեծ Հայքի թագավորության մակերեսը կազմում էր 330 հազարից մինչև 350 հազար քառակուսի կիլոմետր մակերես, որոնց մեջ ներառված էին նաև Մեծ Հայքի թագավորի «ձեռական իշխանության» տարածքները, այդ թվում՝ Մեծ Հայքի հարևան Ատրպատական երկրամասի մի մասը կազմող Ատրպատիճք նահանգը[1]։