Մեծ Մենդերես
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Մենդերես (թուրքերեն՝ Büyük Menderes, Մեանդրոս[2], հուն․՝ Μαίανδρος), պատմականորեն՝ Մեանդր, գետ ներկայիս Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Երկարությունը 548 կմ է։ Սկիզբ է առնում Անատոլիական սարահարթից, թափվում է Էգեյան ծով։ Ստորին հոսանքում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Մեծ Մենդերեսի հին անվանումը դարձել է գետային գալար նշանակող հասարակ անուն[3]։
- Այս հոդվածը գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մեանդր (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Մեծ Մենդերես, Բնութագիր ...
Մեծ Մենդերես | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 548 կմ |
Ավազանի մակերես | 25 000 կմ² |
Ջրի ծախս | 90 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Եգեյան ծով[1] |
Կոորդինատներ | 38°12′55″ հս․. լ. 29°49′41″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Akçay?, Q3577263?, Banaz Çayı? և Lycus? |
Ջրի մարմիններ | Lake Işıklı? |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Աֆյոնքարահիսարի մարզ |
Փակել
Մեանդրը խոր գետ է[4], սակայն՝ ոչ այնքան լայն. շատ տեղերում նրա լայնությունը հավասար է խորությանը։ Գետը նավարկելի է միայն փոքր նավերի համար[5]։ Այն հաճախ դուրս է գալիս իր ափերից, զգալի քանակությամբ տիղմ է տանում մինչև գետաբերան, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում ծովափը 20-30 ստադիա հեռացել է նախկին դիրքից, և մի քանի փոքր կղզիներ միացել են ցամաքին[6]։