Մեծ Մերձավոր Արևելք
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Մերձավոր Արևելք (անգլ.՝ Greater Middle East), քաղաքական և աշխարհագրական տերմին (բառեզր, եզրույթ), որն օգտագործվում է 1980 թվականից[1]։ Բացի Միջին Արևելքի ավանդական արաբական երկրներից, Մեծ Մերձավոր Արևելքն ներառում է նաև Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, իրեն հարակից հարավկովկասյան երկրների հետ, և մի շարք երկրներ Կենտրոնական Ասիայում՝ Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան[2], ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ՝ Լիբիան, Թունիսը, Ալժիրը, Մարոկկոն, Մավրիտանիան, Սուդանը։
Մեծ Մերձավոր Արևելքը երբեմն սխալմամբ անվանում են «Նոր Մերձավոր Արևելք»[3]։ «Նոր Մերձավոր Արևելք» տերմինը աշխարհին առաջին անգամ հայտարարվեց Թել-Ավիվում, 2006 թվականի հունիսին՝ ԱՄՆ պետական քարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից։ «Նոր Մերձավոր Արևելք» տերմինը կոչված էր փոխարինելու, իբր, հնացած և փոքր-ինչ անհասկանալի «Մեծ Մերձավոր Արևելք» տերմինը։ Քաղաքական ֆրազեոլոգիայի (արտահայտչամիջոցների) այս փոփոխությունը համընկավ Արևելյան Միջերկրածովյան ավազանում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և նավթային տերմինալի գործողության մեջ դրվելու արարողության ժամանակի հետ։ Այդ տերմինը, ինչպես նաև «Նոր Մերձավոր Արևելքի» հայեցակարգայնացումը շուտով պաշտոնապես «սպառազինության մեջ» ընդունվեցին ԱՄՆ-ի պետքարտուղարի և Իսրայելի վարչապետի կողմից՝ ընդ որում, ամերիկացիների ու անգլիացիների կողմից Լիբանանի պաշարման կամ Լիբանանյան պատերազմի ամենթեժ պահին։ Իսրայելի վարչապետ Օլմերտը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռայսը տեղեկացրին համաշխարհային ԶԼՄ-ներին, որ «Նոր Մերձավոր Արևելք» նախագծի իրականացումը սկսվում է Լիբանանից[4]։
ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին համարում էր, որ «Նոր Մերձավոր Արևելքի» երկրներ պետք է դառնան լրացուցիչ կերպով՝ Եվրասիական Բալկանները[5], այսինքն հետևյալ երկու ենթատարածաշրջաններում գտնվող 9 պետությունները՝ Ա. ենթատարածաշրջան՝ այսպես կոչված Հարավային Կովկասը, այսինքն՝ 1. Հայաստանը, 2. Ադրբեջանը, 3. Վրաստանը, ինչպես նաև Բ. ենթատարածաշրջան՝ Կենտրոնական Ասիան, այսինքն՝ 4. Ղազախստանը, 5. Ուզբեկստանը, 6. Ղըրղզստանը, 7. Թուրքմենստանը, 8. Աֆղանստանը, 9. Տաջիկստանը[6]։