Մեծ հադրոնային բախիչ
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ հադրոնային բախիչը (ՄՀԲ) (անգլերեն՝ Large Hadron Collider (LHC)) աշխարհի ամենամեծ և ամենաբարձր էներգիայով մասնիկների արագացուցիչն է, որն ստեղծվել է երկու հակառակ լիցքավորված մասնիկների փնջերն իրար բախելու համար։ Մասնիկները կամ 7 ՏէՎ (տեռա-էլեկտրոն-Վոլտ) էներգիայով պրոտոններ են կամ 574 ՏէՎ էներգիայով կապարի միջուկներ։ Հադրոն նշանակում է քվարկներից բաղկացած մասնիկ։ Բախիչը նախատեսված է պատասխանելու ֆիզիկայի ամենահիմնական հարցերին, այն հույսով, որ կօգնի հասկանալ բնության ամենախոր օրենքները։ ՄՀԲ-ն գտնվում է 27 կմ շրջանագծով մի թունելում, որը գտնվում է մինչև 175 մ Ֆրանսաշվեյցարական սահմանի ներքո, Շվեյցարիայի Ժնև քաղաքի մոտ։
Մեծ հադրոնային բախիչը կառուցվել է Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնի միջոցով՝ բարձր էներգիաների ֆիզիկայի տարբեր կանխագուշակումները ստուգելու համար, ինչպիսին է ենթադրյալ Հիգգսի բոզոնի[1] գոյությունը։ Հիգգսի բոզոնը հայտնաբերվեց 2012 թ.։
2008 թվականի սեպտեմբերի 10-ին, առաջին անգամ պրոտոնի ճառագայթները հաջող կերպով շրջանառվեցին ՄՀԲ-ի հիմնական օղակում[2], բայց ինն օր հետո երկու գերհաղորդիչ թեքված մագնիսների միջև լուրջ անսարքության պատճառով գործողությունները դադարեցվեցին[3]։ Հանգեցված վնասի նորոգումը և լրացուցիչ անվտանգության հատկությունների տեղադրումը տևեց ավելի քան մեկ տարի[4][5]։