Մեծ մութ հետք
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ մութ հետք (հայտնի է նաև որպես` GDS-89[1]), Նեպտուն մոլորակի վրա մութ հետք է, որը նման է Յուպիտերի Մեծ կարմիր հետքին։ Հայտնաբերվել է 1989 թվականին «Վոյաջեր-2» սարքի միջոցով։ Նեպտունի մեծ մոթ հետքը, ինչպես նաև Յուպիտերի Մեծ կարմիր հետքը, հանդիսանում են հակացիկլոններ։ Սակայն, Յուպիտերի հետքի հետ համեմատ, որը դիտարկվում է արդեն մի քանի հարյուրամյակների ընթացքում, Նեպտունի Մեծ մութ հետքի կյանքի երկարությունը նշանակալիորեն կարճ է։ Ելնելով «Վոյաջեր-2» սարքի և «Հաբլ» աստղադիտակի կատարած դիտարկումներից, հետքը անհետացել է 1994 թվականին։