Դիէլեկտրիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Դիէլեկտրիկներ, (հունարեն՝ διά-միջով և անգլ.՝ electric-էլեկտրական), էլեկտրական հոսանքի վատ հաղորդիչներ։ Դիէլեկտրիկ տերմինը սահմանել է Մայքլ Ֆարադեյը՝ նշելու համար այն նյութերը, որոնցով թափանցում են էլեկտրական դաշտերը։ Էլեկտրական դաշտում տեղադրված ցանկացած նյութի բաղադրիչ լիցքերի (էլեկտրոններ, ատոմային միջուկներ) մի մասը դաշտի ազդեցության տակ ուղղորդված տեղափոխվում է՝ առաջացնելով էլեկտրական հոսանք։ Մնացած լիցքերը վերաբաշխվում են այնպես, որ դրական և բացասական լիցքերի «ծանրության կենտրոնները» շեղվում են միմյանց նկատմամբ և առաջացնում նյութի բևեռացում։ Էլեկտրահաղորդականության և բևեռացման փոխհարաբերությունից կախված՝ նյութերը բաժանվում են մեկուսիչների, կիսահաղորդիչների և հաղորդիչների։ Դիէլեկտրիների էլեկտրահաղորդականությունը մետաղների համեմատությամբ շատ փոքր է։ Մետաղների տեսակարար դիմադրությունը՝ ρ-ն, 10−6-10−4 օհմ•սմ կարգի է, դիէլեկտրիկինը՝ 108-1017 օհմ•սմ։