հայ փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia
Մեհենդակ Արտաշեսի Մելիքյան (դեկտեմբերի 24, 1919[1], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] - մայիսի 12, 1993, Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), փիլիսոփայություն գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969), ԽՄԿԿ անդամ (1944)։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին» (1941-1945)։
Մեհենդակ Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1919[1] Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] |
Մահացել է | մայիսի 12, 1993 (73 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1969) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանում։ 1939 թվականին Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի ուսանող Մեհենդակ Մելիքյանը մեկնել է բանակ, 1941-1945 թվականներին մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին»։ Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950)։ 1950 թվականին ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում, միաժամանակ խմբագրել «Երևանի պետական համալսարան» թերթը։ 1953 թվականին Մելիքյանը ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ էր։ Պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ 1958-1962 թվականներին վարել է ԵՊՀ գիտահետազոտական բաժնի վարիչ պաշտոնը, իսկ 1967-1973 թվականներին, որպես պրոռեկտոր, ղեկավարել հրատարակչության և արտասահմանյան ուսանողների հետ տարվող աշխատանքները։
1970-1983 թվականներին եղել է ԵՊՀ պատմական մատերիալիզմի, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին դեկան, 1986-1991 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Գլխավորապես զբաղվել է ազգային հարցի հիմնախնդիրներով։
1971-1985 թվականներին խորհրդային գիտնականների պատվիրակությունների կազմում մասնակցել է ԳԴՀ-ում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում կազմակերպված փիլիսոփայական գիտաժողովների։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական տասը ատենախոսություն։
Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով և մեկ տասնյակից ավելի մեդալներով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.