Մեհմանա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Մեհմանա | ||
ադրբ.՝ Mehmana | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 1200 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 27[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր, հույն | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մահմանացի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մեհմանա, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ կողմում՝ 1200 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 229 հեկտար։ Բնակչությունը՝ 27 (2012 թ.) հիմնականում հայեր են կա մեկ հույն։ Զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ակումբ, բուժկետ։ Գործում է Կուսապատի դպրոցի մասնաճյուղը։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են պատմական հուշարձաններ (13-րդ դար), հին բնակատեղիների մնացորդներ, եկեղեցու ավերակներ (13-րդ դար)։
Մեհմանան Արցախյան պատերազմում
Գյուղի ազատամարտիկները ներառվել են Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում և մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Արցախյան պատերազմի տարիներին Մեհմանան հիմնովին ավերվել է, 1994-ից վերակառուցվում է[2]։
Արտաքին հղումներ
- Իգնատ Մամյանի «Մեհմանա` տխուր և փոքրիկ գյուղ» ակնարկը Archived 2013-12-14 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 484։
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.