From Wikipedia, the free encyclopedia
Մեհրիբան Արիֆ քիզի Ալիևա (ադրբ.՝ Mehriban Arif qızı Əliyeva, օգոստոսի 26, 1964, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչ, Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի կինը, երկրի առաջին փոխնախագահը[5]։
Մեհրիբան Ալիևա | |
Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | ակնաբույժ, քաղաքական գործիչ և բժիշկ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | օգոստոսի 26, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Հայր | Արիֆ Փաշաև |
Մայր | Աիդա Իմանգուլիևա |
Ամուսին | Իլհամ Ալիև |
Զավակներ | Լեյլա Ալիևա, Արզու Ալիևա և Heydar Aliyev? |
Կայք՝ | mehriban-aliyeva.az |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահն է։
2017 թվականի փետրվարի 21-ին նշանակվել է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում (այս պաշտոնը ստեղծվել է 2016 թվականի սահմանադրական հանրաքվեի միջոցով)[6]։ Ըստ Լոս Անջելես Թայմսի Մեհրիբան Ալիևան ամենայն հավանականությամբ կհաջորդի իր ամուսնուն Ադրբեջանի նախագահի պաշտոնում[7]։
Մեհրիբան Արիֆ քիզի Ալիևան ծնվել է 1964 թ. օգոստոսի 26-ին Բաքվում։ Նրա հայրը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ և ակադեմիկոս Արիֆ Փաշաևն է։ Մեհրիբան Ալիևայի մայրը արևելագետ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Իմանգուլիևան է[8]։
Մեհրիբան Ալիևան ամուսնացավ Իլհամ Ալիևի հետ 1983 թ. դեկտեմբերի 22-ին Բաքվում։ Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ[9]։
Մեհրիբան Ալիևան սովորել է Բաքվի թիվ 23 միջնակարգ դպրոցում (1972-1982)։ 1982 թ. ընդունվել է Ադրբեջանի բժշկական համալսարան։ 1988 թ. ավարտել է Մոսկվայի 1-ին պետական բժշկական ինստիտուտը։ 1988-1992 թթ. աշխատել է Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում։
Մեհրիբան Ալիևան ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտության աստիճանը 2005 թ.։
1988-1992 թթ. Մեհրիբան Ալիևան աշխատել է Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում Մոսկվայում։
Նա ստեղծեց ադրբեջանական մշակույթի հիմնադրամը 1995 թվականին։
1996 թվականին Մեհրիբան Ալիևան հիմնեց «Ադրբեջան-Ժառանգություն» ամսագիրը երեք լեզուներով(ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն)։
2002 թ. ընտրվել է Ադրբեջանի մարմնամարզության դաշնության նախագահ։ Մեհրիբան Ալիևան Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահն է[10]։ Հեյդար Ալիևի Հիմնադրամը հիմնադրվել է 2004 թ. մայիսի 10-ին.
Մեհրիբան Ալիևան 2004 թվականից հանդիսանում է «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2013 թվականից ի վեր նա կուսակցության փոխնախագահն է։ 2005 թ. և 2010 թ. ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողով պատգամավոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.