From Wikipedia, the free encyclopedia
Մեջիթլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտ գյուղաքաղաքից 21 կմ հարավ-արևմուտք՝ Կոփ տանող ճանապարհին, Կոփ գետի Մրբար վտակի երկու ճյուղերի միջև։
Գյուղ | |
---|---|
Մեջիթլու | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Բուլանըխի գավառակ |
Այլ անվանումներ | Մաճիթլու, Մաշտլու, Մաչիտլու, Մաչտլի, Մաջիդլու, Մեճիտլու, Մեջետլու, Մեջիդլու, Մեջիթլի, Մեջիտլու, Մեջիդլու,Մեսջիդլի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Գյուղի հայերը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնագաղթով անցել են Արևելյան Հայաստան։ 1918 թ.-ին կրկին վերադարձել են հայրենի գյուղ։ 1920 թ.-ին կրկին գաղթել են Արևելյան Հայաստան և հաստատվել Արագածի լանջերի գյուղերում։
XX դարի սկզբին ուներ 120 տուն, 1909 թ.-ին՝ 125 տուն, իսկ 1915 թ.-ին՝ 95 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և առևտուրն էր։
Մեջիթլուն ուներ Ս. Հովհաննես անունով մատուռ։
Գյուղն ուներ հայկական դպրոց, որը գործում էր 1870 թ.-ից։
Մեջիթլուում է ծնվել բանաստեղծ Վահան Գրիգորյանը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.